ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԾՐԱԳԻՐ
Ամառային դպրոց - սեմինար "Ֆիզիկական և կենսաբանական բաղադրյալ համակարգերի մոդելավորման տեխնոլոգիաներ"
Երևան 2013
Ծրագրի իրականացնողները Երևանի պետական համալսարանի ԻԿՄՖ և ՈՒԽ Արցախի պետական համալսարան ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն ԼՂՀ բարեգործության և աջակցության “Ծմակահող” հիմնադրամ ԵՊՀ ուսանողական խորհուրդ
Պատասխանատուները և նրանց կոնտակտային տվյալները
Համանախագաներ ՝ Վ. Ա. Ավետիսով – Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ն. Ն. Սեմենովայի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Համալիր համակարգերի տեսության լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (ք. Մոսկվա) Ս. Ա. Նիգիյան – ԵՊՀ, Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (ք. Երևան)՝ Կազմակերպչական կոմիտե՝ Ալբերտ Անդրյան - Ռուսաստանի Դաշնությունում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ
Արամյան Կարեն - ԱրՊՀ Ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզ.մաթ.գիտ. թեկնածու, դոցենտ, հեռ. 097-22-52-25. Սահակյան Գեորգի - ԱրՊՀ Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, ֆիզ.մաթ.գիտ. թեկնածու, դոցենտ, հեռ. 097-22-22-51 Ավետիսյան Սվետլանա - ֆիզ.մաթ.գիտ. թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոն, հեռ. 091-60-82-33,
Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript
Վիրաբյան Վարդան - ԼՂՀ Մշակույթի նախարարության գլխավոր մասնագետ, հեռ. 097-31-04-16 Հակոբյան Սևակ - ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ծմակահողի համայնքի ղեկավար, հեռ. 097-28-89-28, Email –
Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript
,
Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript
: Բալոյան Արտյոմ - ԵՊՀ Իինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ հեռ. 091 59-07-56, Email:
Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript
Ծրագրի տևողությունը և վայրը Հուլիսի 14-21, 2013 թ., ԼՂՀ, Մարտակերտի շրջան, գ. Ծմակահող, Ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանի հայրենիքը
Ներկայացվող ծրագրի արդիականությունը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացումը, ինչը ՀՀ կառավարության կողմից հռչակվել է պետության տնտեսության զարգացման գերակա ուղղություն, ենթադրում է նաև այդ ոլորտում երիատասարդ կադրերի պատրաստում և կուտակված փորձի ու գիտելիքների փոխանցում: Դրա նախապայմաններից է երիտասարդ գիտնականներին, ասպիրանտներին և բարձր կուրսերի ուսանողներին ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման տարբեր ուղղություններին ծանոթացումը, այդ ոլորտում առկա պրոբլեմների ներկայացումը գիտական սեմինարների, ամառային դպրոցների և այլ միջոցառումների կազմակերպման միջոցով: Այս ծրագիրը սկիզբ կդնի ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման տարբեր ուղղություններին վերաբերվող սեմինարների կազմակերպմանը, ինչն էլ կմեծացնի երիտասարդության հետաքրքրությունը ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման տարբեր ուղղությունների նկատմամբ և թույլ կտա փոխանցել համապատասխան գիտելիքներն ու փորձը: Խիստ արդիական է նաև Հայաստանի ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետներին կապել ԼՂՀ-ի հետ,նրանցից մեծ մասը չեն եղել Արցախում:
Ծրագրի նպատակը և խնդիրները Ծրագրի նպատակն է ծանոթացնել երիտասարդ գիտնականներին, ասպիրանտ¬ներին և բարձր կուրսի ուսանողներին ֆիզիկական և կենսաբանական բաղադրյալ համակարգերի մոդելավորման ժամանակակից մոտեցումներին, ինչպես նաև ստեղծել եռակողմ՝ Մոսկվա-Երևան-Ստեփանակերտ գիտահետազոտական հարաբերություններ, որոնք կնպաստեն բարձր տեխնո¬լոգիա¬¬ների զարգացմանը ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Արցախում: Արդյունքում ուսանողների և ասպիրանտների գիտական պոտենցիալը կուղղվի առավել արդիական խնդիրների լուծմանը: Ծրագրի նպատակներից է նաև երիտասարդ գիտնականներին ծանոթացնել խորհրդային ականավոր գիտնական-էլեկտրոտեխնիկ, ճարտարագետ, կոնստրուկտոր, ակադեմիկոս Անդրանիկ Ղևոնդի Իոսիֆյանի գործունեությանը: Նա եղել է ռազմական և տիեզերական հրթիռաշինության գլխավոր կոնստրուկտորներից մեկը: Խորհրդային առաջին տիեզերանավերը ամբողջությամբ զինված են եղել Իոսիֆյանի կողմից ստեղծված էլեկտրասարքավորումներով: Մասնագետները նրա անունը արտասանում էին Կուրչատովի, Կորոլյովի և Կելդիշի անունների շարքում:
Ծրագրի նպատակն է նաև երիտասարդ գիտնականներին կապել Արցախի հետ և նպաստել նրաց հայրենասիարական դաստիարակությանը: Կստեղծեվ Հայաստան-ԼՂՀ երիատսարդ մասնագետների կապեր, ինչը շատ կարևոր է հետագա աշխատանքների համար:
Ծրագրի շահառուները և իրականացվելիք միջոցառումը Մասնակցում են ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի և կենսաբանության ֆակուլտետների ուսանողներ, ԱրՊՀ ուսանողներ, երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ, ինչպես նաև ավագ դպրոցի աշակերտներ: Երեվանի պետական համալսարան` 1. Դասախոսներ – 6 2. Ուսանողներ - 24 Արցախի պետական համալսարան` 1. Դասախոսներ – 3 2. Ուսանողներ – 10 հրավիրվածներ - 12 Նախատեսվում են սեմինար-խորհդակցություններ, դասախոսություններ, մշակութային միջոցառում¬ներ և արշավներ դեպի Արցախի պատմամշակութային վայրեր:
Հիմնական գիտական ուղղությունները. • Կենսաբանական համակարգերի մոդելավորման խնդիրներ, • Ծրագրավորման լեզուներ և համակարգեր, • Թվային անալիզ և մաթեմատիկական մոդելավորում, • Բազմակոմպոնենտ / Многочастичные բազմամասնիկ/ ֆիզիկական համակարգեր, թվային և մաթեմատիկական մոդելավորում.
Դասախոսներ՝ 1. Վլադիկ Ավետիսով - ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր (ք. Մոսկվա) 2. Սեմյոն Նիգիյան – ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր (ք. Երևան) 3. Յուրի Հակոբյան - ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր (ք. Երևան) 4. Ա. Գ. Ալեքսանյան - ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր (ք. Ստեփանակերտ) 5. Կ. Ս. Արամյան- ֆ.մ.գ.թ., դոցենտ (ք. Ստեփանակերտ) 6. Մելս Մինասյան - ֆ.մ.գ.թ., դոցենտ (ք. Ստեփանակերտ) 7. Սվետլանա Ավետիսյան - ֆ.մ.գ.թ., դոցենտ (ք. Երևան) 8. Վաչագան Բագրատյան – կ.գ.թ., դոցենտ (ք. Երևան)
Ծրագրի կառուցվածքը 1. Մասնակիցների ընտրությունը. Բոլոր մասնակիցները պետք գրանցվեն սեմինարի կայքում: 2. Տեղակայման վայրը. գյուղ Ծմակահող, որը գտնվում է Արցախի պատմական Վաճառ քաղաքի մոտակայքում: Այդ հայտնի բնակավայրի ավերակները գտնվում են Գանձասարից արևելք, Ծմակահող գյուղի մոտ նույնանուն գետի ափին: 3. Պայմանները – վրանային ճամբար հին Վաճառ քաղաքի գեղատեսիլ վայրում: 4. Դասախոսությունները կկարդացվեն Ա.Իոսիֆյանի անվան դպրոցում 10:00-ից 14:00 (4 ժամ): Օրվա երկրորդ կեսին սեմինարներ և քննարկումներ: 5. Մշակույթային միջոցառումներ 6. Խաչեն և Վաճառ գետի հարթավայրի տեսարժան վայրեր, 7. Խարույկի մոտ երեկոյան միջոցառումներ, 8. Արշավ դեպի Գանձասար, 9. Արշավ դեպի Կաչաղակաբերդ և այցելություն Խաչեն գավառի Քոլատակ հին բնակավայրը:
Ուսումնական պրոցեսը կկազմակերպվի ինչպես ավանդական դասախոսությունների ընթերցման, այնպես էլ առաջադրվող գիտական խնդիրների մասին բանավեճերի ու քննարկումների միջոցով:
Ծրագրի սպասվելիք արդյունքները Հայաստանի և Արցախի բարձրագույն կրթության ոլորտի երիտասարդ մասնագետներին ծանոթացնել բարդ համակարգերի մոդելավորման տեխնոլոգիաների հետ: Հաստատել գիտական համագործակցություն տվյալ ոլորտում: Ստեղծել ՀՀ-ԼՂՀ երիտասարդ մասնագետների համագործակցության հիմքեր:
Պատասխանատուները և կոնտակտային տվյալները Սվետլանա Ավետիսյան ֆիզ.մաթ.գիտ. թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոն, հեռ. (374)91608233, 010552511, mail:
Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript
Հակոբյան Սևակ – ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ծմակահողի համայնքի ղեկավար, հեռ. 097-28-89-28, Email –
Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript
,
Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript
: Բալոյան Արտյոմ - ԵՊՀ Իինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ հեռ. 091 59-07-56, Email:
Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript
|