Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

10.10

2013

ԼՂՀ կառավարության 2008թ. մայիսի 20-ի թիվ 375 որոշմամբ հաստատված <<Արցախի պետական համալսարան>> պետական ոչ առևտրային կազմակերպության Կանոնադրության 42-րդ կետով սահմանված են ուսանողների ընդհանուր պարտականությունները:

Նույն կետի 3) ենթակետում նշված է. <<Ուսանողները պարտավոր են հաճախել համալսարանում կարդացվող դասընթացներին>>,  իսկ 6) ենթակետով նախատեսված է. այն ուսանողները, ովքեր խախտում են համալսարանի ներքին կարգապահական կանոնները, կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև համալսարանից հեռացվելը:
Ելնելով ԱրՊՀ ուսանողների կանոնադրային պարտականություններն ավելի հստակեցնելու անհրաժեշտությունից, ԱրՊՀ ռեկտորատի 04.10.2013թ. նիստը որոշել է սահմանել պարապմունքներից ուսանողների անհարգելի բացակայությունների սահմանային թվաքանակ, որը կազմում է 80 ակադեմիական ժամ` ուսումնական կիսամյակում: Հաշվարկը կսկսվի 2013թ. նոյեմբերի 1-ից: Հնարավոր բարդություններից խուսափելու համար կոչ ենք անում բոլոր ուսանողներին անհարգելի պատճառներով չբացակայել պարապմունքներից և խստորեն կատարել բոլորԿանոնադրական պարտականությունները: