ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ.ԳԻՏԱԺՈՂՈՎ

11.02

2014

                                                       

                                                  ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
2014 թվականը Արցախի պետական համալսարանի համար հոբելյանական տարի է. լրանում է համալսարանի հիմնադրման 45-ամյակը: Արցախի Մայր բուհի հոբելյանական միջոցառումների շրջանակում և Արցախյան պատերազմի զինադադարի կնքման 20-ամյակի կապակցությամբ ԱրՊՀ-ն նախատեսում է 2014թ. ապրիլի կեսերին ԵՊՀ ՈՒԳԸ հետ համատեղ անցկացնել ուսանողական գիտաժողով: Զեկուցումների թեմատիկան 1994թ. մայիսի 12-ին կնքված զինադադարն է և նրա ռազմաքաղաքական նշանակությունը:
Գիտաժողովին կարող է մասնակցել մինչև 35 տարեկան ցանկացած անձ (ուսանող, դասախոս, երիտասարդ գիտնական, զինվորական), ով առնչություն ունի ակադեմիական միջավայրի հետ և մինչև 2014թ. մարտի 28-ը ԱրՊՀ ՈՒԳԸ կներկայացնի կամ < Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript >էլեկտրոնային հասցեով կուղարկի սահմանված նմուշի մասնակցության հայտ (նմուշը տես ստորև):
Ներկայացվելիք զեկուցման ամբողջական տարբերակն անհրաժեշտ է համապատասխան ամբիոնի (գիտական կենտրոնի) երաշխավորագրի, իսկ ուսանողները` նաև գիտական ղեկավարի կարծիքի հետ մինչև 2014թ. ապրիլի 10-ը էլեկտրոնային կրիչով ներկայացնել ԱրՊՀ ՈՒԳԸ կամ ուղարկել < Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript էլեկտրոնային հասցեով: Լավագույն զեկուցումները կտպագրվեն առանձին ժողովածուով:
Զեկուցումները հարկավոր է ներկայացնել ստորև նկարագրված պահանջներին համապատասխան:
Սիրով սպասում ենք ձեր հայտերին:

                                                                  

                                                                

                                                 ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
                         ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ԿՆՔՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ

                           ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ
Անուն, ազգանուն, հայրանուն    

1. Բուհ, գիտահետազոտական կենտրոն, հիմնարկ (ամբողջական անվանումը)    
2. Ֆակուլտետ    
3. Ամբիոն    
4. Կարգավիճակ (բակալավրիատի ուսանող, մագիստրանտ, ասպիրանտ, հայցորդ, գիտաշխատող)    
5. Մասնագիտություն և կուրս (կրթական ծրագրով ուսուցման տարի)    
6. Գիտական ղեկավարի անուն, ազգանունը, գիտական աստիճանը, կոչումը    
7. Զեկուցման (հոդվածի) ամբողջական անվանումը    
8. Էլեկտրոնային հասցե    
9. Հեռախոսահամար (բջջային)  

                                                           

                                                   ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
                                ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Գիտական հոդվածն իր բովանդակությամբ պետք է արտացոլի հեղինակ(ներ)ի ինքնուրույն աշխատանքի արդյունքները և պարունակի գիտականորեն ընդունված ձևակերպումներ: Համակարգչային շարվածքը` Word-97-2003 ծրագրով: Ծավալը`  3-6 էջ: Տեքստի տառատեսակը. հայերեն` Arial Armenian, ռուսերեն` Arial LatRus կամ Times LatRus, անգլերեն` Times New Roman: Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 10 pt տառաչափով տրվում են հեղինակ(ներ)ի անուն, ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև, տողի մեջտեղում 10 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, կարգավիճակը (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա): Մեկ տող ներքև, 10 pt տառաչափով գրվում են գիտական ղեկավարի գիտական աստիճանը, կոչումը, անունն ու ազգանունը: Մեկ տող ներքև 10 pt տառաչափով գրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն: Մեկ տող բաց թողնելով ներկայացվում է հոդվածի հիմնական տեքստը: Հիմնական տեքստի տառաչափը` 10 pt, տողերի հեռավորությունը` 1, էջի ֆորմատը` A4 (210 x 297 մմ), լուսանցքները. ձախից` 30 մմ, վերևից` 20 մմ, աջից` 15 մմ, ներքևից` 20 մմ: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (alignment: Justify): Պարբերությունները` 1 սմ խորքից` TAB-ի կիրառմամբ:
Հղումները պարտադիր են, տրվում են տողատակում (բնական և տեխնիկական գիտությունների դեպքում` հոդվածի բուն տեքստից հետո <<Գրականություն>> վերտառությամբ)` 8 pt տառաչափով, տողերի հեռավորությունը` 1: Հղման տեքստը հավասարեցվում է երկու կողմից (alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով` Bold), այնուհետև` աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած հղման էջը:
Ռուսերեն և անգլերեն սեղմագրերը պարտադիր են. հոդվածի տեքստից մեկ տող հետո մեջտեղում 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) ռուսերենով գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 10 pt տառաչափով տրվում են հեղինակ(ներ)ի անուն, ազգանուն(ներ)ը: Այնուհետև 5-15 տողի սահմաններում ներկայացվում է հոդվածի էությունը: Նույն կարգով ներկայացվում է անգլերեն սեղմագիրը: Օտարալեզու հոդվածների դեպքում պարտադիր է հայերեն սեղմագրի առկայությունը:
Հոդվածին պարտադիր կցվում են գիտական ղեկավարի կարծիքը և համապատասխան ամբիոնի վարիչի կամ գիտական կենտրոնի կողմից տրված երաշխավորագիրը: Եթե հոդվածը ներկայացվում է էլեկտրոնային փոստով, ապա անհրաժեշտ է ուղարկել նաև երաշխավորագրի սկանավորված տարբերակը:
Վերը նշված չափորոշիչներին չհամապատասխանող հոդվածները չեն տպագրվելու: