Արցախի պետական համալսարանում սկսվել է նոր ուսաումնականը

01.09

2014

 DSC00228   DSC00243   DSC00239

2014-2015 ուս. տարվա մեկնարկը տրված է:
  ԱրՊՀ գլխավոր մասնաշենքում առաջին կուրսեցիներին սպասվում էր հանդիսավոր ընդունելություն: <<Նորաթուխ>> համալսարանականների հյուրերն էին ԼՂՀ ԱԺ նախագահ Ա.Ղուլյանը և ԿԳ փոխնախարար Ա.Սարգսյանը:

Առաջին կուրսեցիներին ողջունեց ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը, ով հակիրճ ներկայացրեց մայր բուհի 45-ամյա պատմությունը, ուսումնական գործընթացները, պետական կառույցների հետ առկա համագործակցությունը:
  Յուրահատուկ դասախոսությամբ ուսանողներին ողջունեց նաև ԱԺ նախագահ Ա.Ղուլյանը, ով ընդգծեց, որ իր համար խորհրդանշական է Գիտելիքի օրը համալսարանականների հետ անցկացնելը (բարի ավանդույթի սկիզբը դրվել է 2004թ.): Իսկ փոխնախարար Ա.Սարգսյանն իր խոսքում հավաստիացրեց, որ ԱրՊՀ լավագույն շրջանավարտները համալրում են հանրապետության կառավարման գրեթե բոլոր ոլորտները: