ԱրՊՀ ռեկտորը հանդիպեց ուսանողներին

08.09

2014

Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանի հանդիպումը ԱրՊՀ ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: ԱրՊՀ մեծ դահլիճում հնչեց պետական կրթօջախի օրհներգը: Ռեկտորը ողջույնի խոսք հղեց ներկաներին և հանդիպումը որակեց որպես տեղեկախորհրդատվական: Մ.Մինասյանն անդրադարձավ ուսուցման առաջադիմությանը, կրեդիտային համակարգի առանձնահատկություններին, ուսման վարձավճարների զեղչման համակարգին, դիմումների ներկայացման վերջնաժամկետներին:

Ի դեպ,  այս տարվանից համալսարանում գործում է նոր կառույց` ՈՒսանողների հետ տարվող աշխատանքների, հանրային կապերի և լրատվության բաժին, որը կնպաստի ուսանողների ստեղծագործական մտքի զարգացմանը, կիրականացնի տեղեկատվական և քարոզչական աշխատանքներ: Նորակառույց բաժնի պետն է Նարինե Աբրահամյանը:
Ելույթ ունեցան նաև գիտական գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը  և ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը:
Իր ելույթում Գ.Սահակյանը անդրադարձավ հիմնականում ուսուցման կրեդիտային համակարգին, ուսանողներին ծանոթացրեց գնահատման եղանակներին: Համալսարանի ներքին կարգ ու կանոնին միտված նորույթ է` համալսարան մտնել պարտադիր ուսանողական տոմսով, ինչի մասին տեղեկացրեց Վ.Յարամիշյանը:
Ընթացիկ տարում ԱրՊՀ–ն պատրաստվում է նշելու իր հիմնադրման հոբելյանական 45-ամյակը, որին պետք է ակտիվորեն մասնակցեն ոչ միայն պրոֆեսորադասախոսական կազմը, այլև ուսանողությունը:
Հանդիպումն անցավ հագեցած և հետաքրքիր մթնոլորտում: