«ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍ» ԽՈՐԱԳՐՈՎ ՖԻԼՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՏՈՒՄՆ ԱրՊՀ-ՈՒՄ

12.09

2014

       IMG 3309    IMG 2932

ԱրՊՀ-ում շարունակվում է ԼՂՀ անկախության 23-ամյակին նվիրված «Ռազմահայրենասիրական դաս» խորագրով ֆիլմի դիտումը` մտահղացման հեղինակ  հեռուստալրագրող, հրապարակախոս Վարգես Բաղրյանի նախաձեռնությամբ:
Սեպտեմբերի 11-ին ԱրՊՀ դահլիճում ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ ֆիլմաշարի հերթական դիտումը:  

Ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վ.Յարամիշյանի բնորոշմամբ. «Միջոցառումը իր բովանդակությամբ և ընդգրկումով լուրջ երևույթ է` նախորդ միջոցառման տրամաբանական շղթան, որը ներառում է արցախյան շարժումից մինչև մեր օրերն ընկած ժամանակաշրջանը»: Պրոռեկտորը հավելեց, որ մենք բոլորս պարտավոր ենք ոգևորությամբ համալրելու միջոցառման մասնակիցների շարքերը:
Վավերագրական ֆիլմի  հեղինակ Վ.Բաղրյանը հորդորեց ուսանողներին տեղեկացված լինել սեփական պատմությանը, քանզի ոչ մեկ իրավունք չունի խմբագրելու մեր պատմությունը, որն ունի միայն ամբողջական և անաչառ կերպով ներկայացնելու խնդիր:
Վ.Բաղրյանը ցավով նշեց, որ գոյապայքարի տարիներին Արցախի հեռուստառադիոընկերության արխիվը ոչնչացվել է: «Թերթելով պատմության էջերը» ֆիլմաշարը խիստ արդիական է ներկայիս երիտասարդության համար. «Ես ցանկանում եմ, որ հենց ձեր միջոցով ծավալվի կենդանի երկխոսություն», - ասաց Վ.Բաղրյանը:
Հերթական դիտումը նախատեսվում է գալիք շաբաթ: