«Կինը բանաստեղծություն է, բանաստեղծությունը` կին»

29.09

2014

                     20140924 121458       20140924 121515

Սեպտեմբերի 24-ին ԱրՊՀ հայոց լեզվի ու գրականության և օտար լեզուների ֆակուլտետում` գրականության կաբինետի վարիչ Ս.Ավանեսյանի նախաձեռնությամբ կայացավ արդի հայ գրականության նշանավոր դեմքերց մեկի` Մետաքսեի հիշատակին նվիրված պոեզիայի ցերեկույթ: Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի ղեկավար կազմը, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր:

<<Միջոցառումը յուրովի հարգանքի տուրք է Մետաքսե-բանաստեղծուհու մահվան 40-օրյակին: Մետաքսեն արդի հայ գրականության այն դեմքերից է, ովքեր թողել են ինքնատիպ գրականություն, որը, սակայն ուսումնասիրված չէ հավուր պատշաճի, և այսպիսի միջոցառումները, գուցե և աննշան, բայց և այնպես, ներդրում են այդ գործում>>,- նշում է Ս.Ավանեսյանը:
Մետաքսեի արդիական հնչեղություն ունեցող ստեղծագործություններ հնչեցին ցերեկույթի ընթացքում, որոնցում բացահայտվում են մետաքսեական ընկալումները` սիրո, կնոջ, ընտանիքի, պետության, պետականության և այլնի մասին:
Միջոցառմանն առանձնակի գույներ ներարկեցին Ս.Խանյանի, Ս.Մինասյանի, Ս.Խաչատրյանի ելույթները, որոնք հուշեր էին երջանկահիշատակ բանաստեղծուհու մասին:
Ս.Խանյանը պատառիկներ ներկայացրեց իր և Մետքասեի գործնական հանդիպումներից` նրան բնութագրելով իբրև <<ջերմ, խոստումնալից, բացսիրտ ու բացճակատ>>. <<Առեղծվածային էր Մետաքսե-բանաստեղծուհին, բայց ոչ ավելի, քան Մետաքսե-կինը>>,- ընդհանրացնում է Խանյանը:
Ս.Մինասյանը, ով Մետաքսեի մտերիմներից էր, ավելին, քան կենդանի գույներով, ներկայացրեց ընկերուհուն` ներկաներին բացահայտելով արդեն ոչ թե Մետաքսեի, այլ` Մետաքսյա Պողոսյան անհատի կերպարը, այն դժնդակ օրերը, որ ապրել էր բանաստեղծուհին, այն տարապանքը, որ կրել է նա, բայց <<հաղթանակել պատվով>>:
Ս.Խաչատրյանը ուսանողուհի էր, երբ առաջին անգամ հանդիպեց Մետաքսեին. <<Նրանից մի քառատող արտասանեցի` իմ կարծիքով սիրային: Սակայն պարզվեց, որ դա ոչ թե սիրային, այլ քաղաքական թեմատիկայով գրված ստեղծագործություն, որի քնարական հրոսը Հայաստանն էր: Ժամանակները թույլ չէին տալիս, որ Մետաքսեն բացահայտ խոսեր Հայաստանի անունից, այդ իսկ պատճառով նա ստիպված շղարշել էր ասելիքը
Մետաքսեն կնոջ և բանաստեղծի իմ իդեալն էր>>: