ԱրՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

27.10

2014

Հոկտեմբերի 22-25-ը ԵՊՀ-ում տեղի ունեցավ ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների միջազգային համաժողովը, որին մասնակցում էին շուրջ 50 մասնակիցներ տարբեր երկրներից:
Արցախի հանրապետությունից համաժողովին մասնակցում էին ԱրՊՀ Ուսանողական վարչության նախագահ Հ.Մնացականյանը և ՈՒՀՏԱ, ԿՀ և Լ բաժնի աշխատակից Կ.Մեժլումյանը:

Ուսանողական կազմակերպությունների համագործակցության զարգացումը խթանելու նպատակով ԱՊՀ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կազմակերպված համաժողովի բացման արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 22-ին: Համաժողովը կրում էր «Ուսանողական ինքնակառավարման զարգացումը և երիտասարդական կազմակերպությունների նորարարական աշխատանքների մեթոդները» խորագիրը:
Ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների երևանյան համաժողովի միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 23-ին մասնակիցները հյուրընկալվեցին ՀՀ Ազգային ժողովում, որտեղ հանդիպում ունեցան ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ, այնուհետև «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանի հետ, իսկ հոկտեմբերի 24-ին հանդիպեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:
Համաժողովի ընթացքում տեղի ունեցած աշխատանքային քննարկումների ժամանակ շոշափվեցին տարբեր երկրներում ուսանողական ինքնակառավարման կազմակերպման բազմաթիվ խնդիրներ: