ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

07.11

2014

Արցախի պետական համալսարանը ս.թ. հոկտեմբերի 17-ին հայտարարել է «Ֆիզիկամաթեմատիկական», «Ճարտարագիտական», «Նախնական զինվորական պատրաստության և ֆիզդաստիարակության» և «Մանկավարժության» դեկանների թափուր պաշտոնների մրցույթ:

Նշված մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել`

1. Աբրահամյան Լիանա - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, (ամբիոնի դոցենտ), առաջադրվել է «Մաթեմատիկայի» ամբիոնի կողմից «Ֆիզիկամաթեմատիկական» ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար,
2. Արամյան Կարեն - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ (ամբիոնի պրոֆեսոր, գործող դեկան) առաջադրվել է  «Ընդհանուր և կիրառական ֆիզիկայի» և «Մաթեմատիկայի» ամբիոնների կողմից «Ֆիզիկամաթեմատիկական» ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար,
3. Բաղունց Գագիկ - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ (ամբիոնի դոցենտ, գործող դեկան) առաջադրվել է «Քաղաքաշինության» և «Ճարտարագիտության» ամբիոնների կողմից «Ճարտարագիտական» ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար,

ԱրՊՀ դեկանների ընտրությունները կազմակերպել ս.թ. նոյեմբերի 19-21ը ներառյալ: