ԱրՊՀ 45-ամյակին նվիրված կայացավ հերթական միջբուհական գիտաժողով

12.11

2014

         SAM 0652        SAM 0698

Նոյեմբերի 12-ին ԱրՊՀ նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջբուհական գիտաժողով: Գիտաժողովի լիագումար նիստի բացման իր խոսքում ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհավորեց բոլորին ԱրՊՀ 45-ամյակի կապակցությամբ և փաստեց, որ համալսարանը կատարել է իր դերակատարությունը, միշտ լինելով արցախահայության լուսավոր կանթեղը: Գիտաժողովի լիագումար նիստին զեկուցումներով հանդես եկան մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ա.Մխիթարյանը և պատմաքաղաքագիտության ֆակուլտետի դեկան Վ.Ավանեսյանը :

Ա.Մխիթարյանը «Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դերը Արցախի պետական համալսարանի կայացման գործընթացում» թեմայի շրջանակներում արժևորեց ֆակուլտետի անցյալը (հատկապես ազատագրական զարթոնքի ժամանակաշրջանում), ներկա ձեռքբերումներն ու ապագայի առանցքային ծրագրերը:
Վաստակաշատ դասախոսը պատիվ և երջանկություն է համարում ԱրՊՀ-ում աշխատելը, քանի որ բուհի ստեղծման առաջին օրից սկսվում է նրա աշխատանքային կենսագրությունը.
«Իմ աշխատանքային կենսագրությունը սկսվել է 1969թ-ին` մայր բուհի բացման ` առաջին զանգի հետ և դա ես համարում եմ մեծ առավելություն»:
Պատմաքաղաքագիտության ֆակուլտետի դեկան Վ.Ավանեսյանը «Պատմության ֆակուլտետը ձևավորման ճանապարհինե թեմայով իր զեկույցում ներկայացրեց պատմության ֆակուլտետի ձևավորումն ու անցած ճանապարհը:
Միջբուհական գիտաժողովին շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը:
ԱրՊՀ 45-ամյակին նվիրված գիտաժողովը շարունակվեց 7 բաժանմունքներում` պատմության (ղեկ.Վ.Սաֆարյան), մանկավարժության և հոգեբանության (ղեկ. Ա.Թովմասյան), տնտեսաիրավաբանական (ղեկ. Ռ.Առուստամյան), հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի (ղեկ. Հ.Ղազարյան), հայ գրականության և լրագրության (ղեկ. Ա.Աթայան), Անգլերեն լեզվի (ղեկ. Ռ.Պետրոսյան), Ռուսաց լեզվի և գրականության (ղեկ. Ն.Առաքելյան):