Մարտի 5-ին ԱրՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ-մրցույթ:
ՈւՀՏԱ, ՀԿ և Լ բաժնի մեթոդիստ Լ. Գրիգորյանի նախաձեռնությամբ կազմակերպված ինտելեկտուալ խաղին մասնակցում էին ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները «Էվրիկա»,«Լեմմա»,«Ինտեգրալ» և «Պրոգրամ» թիմերով:
Մասնագիտական և տրամաբանական հարցեր պարունակող 3 փուլով ընթացող խաղ-մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց «Պրոգրամ» թիմը, որը ֆակուլտետի դեկանի կողմից պարգևատրվեց պատվոգրով և առաջին կուրսեցիների համար նախատեսված «Ուղեցույց»-ով:
Մրցույթին ներկա էին Ֆակուլտետի դեկան Կ. Արամյանը, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, ուսանողներ: