Արցախի պետական համալսարան

112

Մարտի 12-ին ԱրՊՀ գրադարանում կազմակերպվել էր գրական գեղարվեստական ցերեկույթ` նվիրված բ.գ.դ., պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, բանաստեղծ  Ս. Խանյանի գրական գործունեության 65 և ծննդյան 85-ամյակներին:

Միջոցառմանը ներկա էին պրոռեկտորներ, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր:

Գրադարանի վարիչ Լ. Առստամյանը, բացելով միջոցառումը, ընդգծեց Ս. Խանյանի ունեցած ավանդը ոչ միայն համալսարանի, այլև` կրթության, գիտության, մանկավարժության զարգացման ասպարեզներում:

Միայն գրչի մշակին հատուկ բովանդակալից կենսագրականն ու գրական գործունեությունը ներկայացրեցին գործընկերներն ու ուսանողները: Նրանց ելույթներում ընդգծվում էին Ս. Խանյան մարդու ընդօրինակման արժանի այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են աշխատասիրությունը, կենսասիրությունը, մարդասիրությունը, մայրապաշտությունը, կնամեծարությունը և այլն: Հնչեցին Խանյանի տարբեր տարիների բանաստեղծություններ, որոնց գրելու շարժառիթների մասին պատմեց բանաստեղծը:

Ս. Խանյանի ելույթը տարբերվեց մյուսներից: Բանաստեղծը, իր իսկ խոսքերով, երկար-բարակ խոսելու փոխարեն ներկայացրեց անտիպ բանաստեղծություններից մի քանիսը: Վերջում գրադարանին նվիրեց 85-ամյակի կապակցությամբ հրատարակված «Արցախի սիրտը» բանաստեղծական ժողովածուն:

Միջոցառումը եզրափակվեց ԱրՊՀ հիմնով, որի խոսքերի հեղինակը ինքը բանաստեղծն է:

123122121