Արցախի պետական համալսարան

verjine

Տարաբնույթ  միջոցառումներով  հիշվում  է  հայոց  ցեղասպանության  100-րդ տարելիցը:  Ապրիլի 20-ին  Արցախի  Հանրապետության  մշակույթի և  երիտասարդության  նախարարության  նախաձեռնմամբ Աժ-ի նիստերի դահլիճում  տեղի  է  ունեցել հանդիպում  բանասիրական  գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր, հայագետ, ցեղասպանագետ  Վերժինե  Սվազլյանի  հետ:

 

Ներկաներին  ողջունելուց  հետո  խոսվեց այն  մասին, թե ինչումն է մեր սխրանքը, ինչու է  աշխարհով մեկ  այդքան բարձր  աղմուկ  հանում Արցախի  ազատագրական  պայքարը  և  ինչու  է  մեզ  համար  այդքան  կարևոր  աշխարհի կողմից  ցեղասպանության  ճանաչումն  ու  դատապարտումը:

Վերժինե Սվազլյանն  համառոտ  ներկայացրեց  ցեղասպանության  ողբերգությունը. «Նախ  դա  սկսվեց  հայերի  զինաթափմամբ` հավաքվեցին  բոլոր  զենքերը, նույնիսկ խոհանոցի  դանակները, որպեսզի ժողովուրդը չկարողանա դիմել ինքնապաշտպանության:Դրան  հաջորդեց  հայ երիտասարդների  հավաքը  թուրքական  բանակ, որտեղ հարկադրաբար  ծանր աշխատանք էին  կատարում: Միայն թուրքական բանակում զոհվեց 300.000 հայ»:

Վերժինե Սվազլյանը կարևոր համարեց հիշատակել այն, թե ինչպես մեծ տերությունները`Անգլիան և Ֆրանսիան, իբր  թե ցանկություն հայտնեցին օգնել   հայերին, իրականում անտեսելով  հայ  ժողովրդի  օգնության խնդրանքը:

Այնուհետև ներկաների  ուշադրությունը  ներկայացրեց  իր հեղինակած  գիրքը` նվիրված  հայոց  ցեղասպանության  100-րդ տարելիցին, որն  հրատարակվել է  Թուրքիայում:

Վերջում նշեց, որ մեզանից  յուրաքանչյուրը պիտի  խարանա իր  մասնագիտության մեջ, որպեսզի դառնա արժանի  հետնորդ  Արցախ աշխարհի:

Հանդիպումն  ավարտվեց աղոթքով, որը վերաբերվում  էր  Արցախին  և  արցախահայությանը;