Արցախի պետական համալսարան

Այսօր Արցախի պետական համալսարանում գործում են 5 ֆակուլտետներ, 18 ամբիոններ: Առկա և հեռակա բաժիններում սովորում են մոտ 2500 ուսանողներ, մագիստրանտներ, ասպիրանտներԳործում են ուսումնական կենտրոններ, մասնագիտական լաբորատորիաներ, կաբինետներ, երկու մարզադահլիճ: Համալսարանում պայմանագրային կարգով աշխատում են ՀՀ և Ռուսաստանի Դաշնության լավագույն մասնագետներ: ԱրՊՀ-ն համագործակցում է ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ` արտասահմանյան մի շարք գիտակրթական հաստատությունների և կենտրոնների հետ

 

Համալսարանն ունի հրատարակչություն, որտեղ տարեկան երկու անգամ հրատարակվում են «Գիտական տեղեկագիր» պարբերականը, «Արցախի Համալսարան» և «Քո ժամանակը» ուսանողական ամսաթերթերը, գիտական խորհրդի կոմից երաշխավորված գիտական և ուսումնամեթոդական ձեռնարկները

Համալսարանի ուսանողները հաջողությամբ են հանդես գալիս ՀՀ-ում և տարբեր երկրներում անցկացվող օլիմպիադաներում, մրցույթներում, փառատոններում: Նմանօրինակ ձեռքբերումներով ԱրՊՀ-ն, մտնելով կայացման նոր փուլի մեջ, նպատակաուղղված է նորանոր հորիզոնների նվաճմանը: