Արցախի պետական համալսարան

Մայիսի 12-ին ԱրՊՀ-ում գումարվեց գիտխորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին օրակարգի նախագծով նախատեսված վեց հիմնական հարց:

Գիտխորհրդի առաջին չորս հարցը վերաբերում էր կանոնակարգային այնպիսի փոփոխությունների, ինչպիսիք են ֆակուլտետների տեսուչների, գործակարգավորիչների, ամբիոնների լաբորանտների գործունեությունը, ուսանողների փոխատեղման գործընթացի կազմակերպումը, պրոֆեսորադասախոսական կազմի գիտամանկավարժական գործունեության և բարոյահոգեբանական հատկանիշների գնահատման սոցիոլոգիական հարցումները:

Նշված կանոնակարգերի որոշ դրույթների փոփոխությունների հետ կապված գիտխորհրդի անդամները տարակարծություններ հայտնեցին, սակայն, քննարկումներից և հիմնավորումներից հետո ընդունվեցին միաձայն:

Նիստին նախատեսված էր նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին հաշվետվության ներկայացումը: Հայոց եղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ, ԱրՊՀ գիտական և միջազգային հարամագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը, ներկայացնելով հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքների ծավալն ու բնույթը, ընդգծեց համալսարանականների ակտիվ մասնակցությունն ու պատրաստակամությունը իրականացված միջոցառումներին` միջազգային և ուսանողական գիտաժողովներ, ներ և արտահամալասրանական հանդիպումներ, համալսարանական և ֆակուլտետային տարաբնույթ միջոցառումներ և այլն: Այս համատեքստում պրոռեկտորն առանձնացրեց հայոց լեզվի և գրականության և օտար լեզուների ֆակուլտետը, որը  ցուցաբերած ակտրվ մասնակցության համար կխրախուսվի համալսարանի ղեկավարության կողմից:

Նախատեսված մյուս հարցը վերաբերում էր ԱրՊՀ ընդհանուր և կիրառական ֆիզիկայի  և աշխարհագրության ամբիոնի վարիչի թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթի անցկացմանը և տ.գ.թ. Եվգենյա Ռազմիկի Հայրիյանին ՀՀ ԲՈՀ-ի կողմից դոցենտի գիտական կոչում ստանալու նպատակով Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի միջնորդությանը:

Հիմնվելով հաշվիչ հանձնաժողովի կողմից արձանագրված փակ գաղտնի քվեարկության արդյունքների վրա` որոշվեց հայտարարված թափուր տեղերը զբաղեցնելու նպատակով մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 2 թեկնածուներին` Ալբերտ Ալեքսանյանին (ընդհանուր և կիրառական ֆիզիկայի  ամբիոն) և Անահիտ Գրիգորյանին (աշխարհագրության ամբիոն) համարել ընտրված համապատասխան պաշտոններում, իսկ Ե. Հայրիյանին շնորհել տնտեսագիտության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ դոցենտի կոչում և փաստաթղթերը ներկայացնել ՀՀ ԲՈՀ` կոչումը վավերացնելու նպատակով:

Օրակարգային այլ հարցեր վերաբերում էին բ.գ.թ. դոցենտ Արմեն Սարգսյանի «Արցախի բանահյուսությունը» աշխատութանը, պ.գ.թ. դոցենտ Ռոնա Բալայանի  «Կովկասում Ռուսաստանի մղած պատերազմները և հայ կամավորական շարժումները 19-րդ դարում և 20-րդ դ. առաջին քառորդում» ու Իրինա Բաղդասարյանի  <«Բետոններ» ուսումնամեթոդական  ձեռնարկների տպագրության երաշխավորելուն:

Գիտխորհրդի ավարտին ռեկտոր Մ. Մինսայանը շնորհավորեց թեկնածուներին համապատասխան պաշտոններում ընտրվելու կապակցությամբ և բարեմաղթեց արդյունավետ աշխատանք: