Համագործակցության համաձայնագիր

 

Գործընկերները

 Արցախի պետական համալսարանը ակտիվորեն համագործակցում է բազմաթիվ համալսարանների` Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների համալսարանների հետ: Արցախի պետական համալսարանը համագործակցության պայմանագեր ունի կնքած Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ), Բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատության  Ազգային հետազոտությունների Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի, Դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատության բարձրագույն մասնագիտական կրթության, Սարատովի Ն.Գ.Չերնիշենկոյի անվան պետական համալսարանի, Սանկտ-Պետերբուրգի պետական տնտեսական համալսարանի, Մերձդնեստրյան Տ.Գ.Շևչենկոյի անվան պետական համալսարանի, Աբխազիայի պետական համալսարանի, Հարավային Օսեթիայի Ա.Ա.Տիբիլովի անվան պետական համալսարանի, Սանկտ-Պետերբուրգի պետական ճարտարա-տնտեսագիտական համալսարանի, ՀՀ ԳԱԱ  ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի, Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտի, ՌԴ Կառավարությանն առընթեր Ժողտնտեսության Ակադեմիայի, Եվրոպական կենտրոնական բարձրագույն դպրոցի, Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի հետ:                                                    

 Վերը նշված համալսարանների միջև ուսանողների փոխանակում է կատարվում: Կազմակերպվում են համատեղ գիտաժողովներ ուսանողների եւ դասախոսների միջև:

 Այդ համալսարանների դասախոսները ԱրՊՀ-ում ընթերցում են դասախոսություններ, ղեկավարում են ԱրՊՀ մագիստրանտների, ասպիրանտների և հայցորդների գիտական աշխատանքները:                                                                                       

  Արցախի պետական համալսարանի ռեկտորը Հայաստանի համալսարանների ռեկտորների խորհրդի անդամ է:

  ԱրՊՀ-ն սերտ կապեր ունի նաև Ռուսաստանի Դաշնության բուհերի հետ` Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հետ, Նիժնի Նովգորոդի Լոբաչևվսկու անվան համալսարանի և այլ բուհերի հետ:                                                                             

 Արցախի պետական համալսարանը Պրեդնեստրովիայի Տ.Շևչենկոի անվան պետական համալսարանի, Աբխազիայի պետական համալսարանի, Հարավ-Օսեթիայի Ա.Տիբիլովի անվան պետական համալսարանի հետ միասնական պայմանագիր է կնքել, և ստեղծվել է չճանաչված պետությունների համալսարանների  համագործակցության ասոցացիա: