ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԱրՊՀ-ՈՒՄ

02.06

2015

miki mini

Հունիսի 1-ը նշանավորվում է ոչ միայն ամռան գալստյան ազդարարմամբ, այլև այն միջազգայնորեն ընդունված է որպես երեխաների պաշտպանության օր:

 Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսում: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ինինչո՞ւ հենց հունիսի մեկը` հայտնի չէ։

Այս տարի առաջին անգամ ԱրՊՀ-ում նշվել է երեխաների պաշտպանության միջազգային օրը: Համալսարանի ղեկավարության նախաձեռնությամբ տոնի կապակցությամբ ԱրՊՀ աշխատակիցների երեխաների համար կազմակերպվել էր միջոցառում` երեխաների կողմից սիրված մուլտհերոսների և ծաղրածուների մասնակցությամբ: Մոտ մեկ ժամ տևած երաժշտական շոու-ծրագրի ընթացքում կազմակերպվել են խաղեր, մրցույթներ, պարեր, որոնց իրենց անմիջական և ակտիվ մասնակցությունն են բերել երեխաները: