ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

04.08

2015

Արցախի պետական համալսարանը ս.թ. հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 31-ը կազմակերպում է 2015-16 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով.

1.

Մաթեմատիկա: Համակարգչային գիտություններ

2.

Ֆիզիկա

3.

Քիմիա, կենսաբանություն

4.

Աշխարհագրություն

5.

Հոգեբանություն

6.

Պատմություն

7.

Իրավագիտություն

8.

Հայոց լեզու և գրականություն

9.

Ռուսաց լեզու և գրականություն

10.

Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն

11.

Մանկավարժություն և մեթոդիկա /տարրական կրթության/

12.

Տնտեսագիտության տեսություն

13.

14.

Էլեկտրաէներգետիկա

Տրանսպորտային ուղիների, միջոցների շինարարություն, կառավարում և դրանց շահագործում

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի   15-ն է: Դիմորդները  պարտավոր են ներկայացնել

  1. 1.միջնակարգ կրթության ատեստատը, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակը),
  2. 2.6 լուսանկար (3X4 սմ չափսի)
  3. 3.անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական),
  4. 4.զինվորական գրքույկ և (կամ) զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինծառայությունն անցնելու մասին,
  5. 5.սոցիալական վիճակը հաստատող տեղեկանք (առկայության դեպքում),
  6. 6.միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմներ (առկայության դեպքում):

Ընդունելության քննությունները կկազմակերպվեն ԱրՊՀ-ում` օգոստոսի 17-ից մինչև 31-ը ընկած ժամանակահատվածում` ըստ հաստատված ժամանակացույցի:

 Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 0479 94 91 50 հեռախոսահամարին, կամ դիմել ԱրՊՀ ընդունող հանձնաժողով, ք. Ստեփանակերտ, Մխիթար Գոշի 5 հասցեով: