ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
(վարչական մասնաշենք, 3-րդ հարկ)
Բաժնի պետ` Նանա Էդուարդի Առուստամյան
2018 թվականին ԱրՊՀ-ում ստեղծվել է «Գիտության, ասպիրանտուրայի և միջազգային համագործակցության» ստորաբաժանումը :
ԱրՊՀ –ն կարճ ժամանակահատվածում ստեղծել է անհրաժեշտ փաստաթղթային, իրավական հիմքը` միջազգային գործունեության կանոնակարգման և համակարգման համար:
Բաժնի հիմնական նպատակն է խթանել համալսարանի միջազգային գործունեությունը, համակարգել Արցախի պետական համալսարանի գիտական քաղաքականությանն ուղղված հարցերը, ԱրՊՀ–ի մասնակցությունը միջազգային ծրագրերին և համագործակցությունը համապատասխան բնագավառում ճանաչված և առաջադեմ հաստատությունների հետ, որոնք ուղղված են բարձրացնելու ԱրՊՀ–ում կրթության, ուսումնական ծրագրերի և մանկավարժական կադրերի պատրաստման որակը և համապատասխանելիությունը միջազգային չափանիշներին, ինչպես նաև ԱրՊՀ–ի մրցունակության ապահովմանը միջազգային մակարդակում:
Բաժինը կազմակերպում և վերահսկում է ուսումնական գործընթացը ԱրՊՀ ասպիրանտուրայում, համակարգում է ուսումնական գործընթացին մասնակցող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը:
հեռ.+37447940443170
էլ.փոստ - arustamyan.nana@yahoo.com