Արցախի պետական համալսարան

 ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

(վարչական մասնաշենք, 2-րդ հարկ)

Վարիչ`  բ.գ.թ., դոցենտ Շուշանիկ Պավլիկի Սաղյան

Որակի ապահովման կենտրոնը ԱրՊՀ ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում է, որի առաքելությունը համալսարանում որակի ապահովման  մեխանիզմների գործադրումը և որակի շարունակական բարելավման մշակույթի խթանումն է:

Կենտրոնի գործառույթներն են` վերահսկել ֆակուլտետներում կրթական ծրագրերի պլանավորման, մշակման, փոփոխման ու դրանց ՈԱ գործընթացների իրականացումը և համալսարանում իրականացվող ծրագրերի` մեթոդական, տեխնիկական ու մարդկային ռեսուրսներով պատշաճ ապահովվածությունը, մասնակցել համալսարանի ՈԱ քաղաքականության, գործիքակազմի, գործընթացների մշակման աշխատանքներին, պատասխանատվություն կրել ֆակուլտետներում ուսման ՈԱ ու ներքին վերահսկման, ինչպես նաև համալսարանի մակարդակով ընդունվող որոշումների հետևողական իրագործման հսկողության համար, կազմակերպել պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման գործընթացն ու մասնագիտական վերապատրաստումը, հաստատել համալսարանական դասալսումների ժամանակացույցը, գործընթացի համակարգումը և իրականացումը, իրականացնել, դիտարկել և մշտապես բարելավել որակի ներքին ապահովման գործընթացները, սահմանել որակի ներքին չափանիշները և չափորոշիչները` ԱՀ օրենսդրության համաձայն և եվրոպական պահանջներին համահունչ և գիտակրթական գործունեության որակի բարձրացմանն ուղղված այլ առանցքային գործառույթներ:

Հեռախոս` +37447940443183

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ