ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
(գլխավոր մասնաշենք, սենյակ 10)
Հայագիտական կենտրոնում և նրան կից ազգագրական սրահում պահվում են մեր երկրի սոցիալ-քաղաքական և մշակութային կյանքին վերաբերող նյութեր: Կենտրոնն իրականացնում է Արցախի գյուղերի պատմությանը, զոհված ազատամարտիկներին և Արցախյան շարժմանը վերաբերող նյութերի հավաքագրման ու խմբավորման աշխատանքներ: Կենտրոնում կազմակերպվում են միջոցառումներ` նվիրված հայագիտու-թյան, ազգագրության և այլ խնդիրների:
ԱրՊՀ հայագիտական կենտրոնը համացանցից հավաքում է ԼՂՀ-ին վերաբերող բազմաթիվ նյութեր, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմելու Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ: Կենտրոնում շարունակական բնույթ է կրում մամուլից նյութերի հավաքագրումը` նվիրված ԼՂՀ կարգավիճակի շուրջ ընթացող բանակցություններին: