Արցախի պետական համալսարան

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

(գլխավոր մասնաշենք, սենյակներ 13,46,50,

2-րդ մասնաշենք, սենյակ 23)

 

ԱրՊՀ-ում գործում են համակարգչային մի շարք կենտրոններ: Հիմնական մասնաշենքում գործում է գիտելիքների ստուգման համակարգչային կենտրոնը /լսարան 46/: Ժամանակակից համակարգիչներով համալրված են ակադեմիկոս Ա.Աղանբեկյանի և Մ.Ջուլհաճեանի անվան կենտրոնները, նման կենտրոն կա նաև երկրորդ մասնաշենքում:

Համակարգչային կենտրոնները լրիվ ծանրաբեռնվածությամբ անց են կացնում բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների, ասպիրանտների և հայցորդների պարապմունքները, կազմակերպվում են այլ պարապմունքներ:

Համակարգչային կենտրոններում տեղադրված են թարգմանչական ծրագրեր, որոնցից օգտվում են ուսանողները, կազմակերպվում են սեմինարներ` տարբեր բնագավառի աշխատողների և ուսուցիչների համար: