ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

(գլխավոր մասնաշենք, երկրորդ հարկ, սենյակներ 68-71)

 

 Գրադարանի վարիչ` Առստամյան Լաուրա

 SAM 3263

հեռ. 047940443163

Էլ.փոստ - Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript

 

Գրադարանում աշխատում են` 1 երկրորդ կարգի մատենագետ, 6 գրադարանավար, 1 օպերատոր, 1 էլեկտրոնային գրադարանի աշխատող, 1 քարտարանի հսկիչ:

 

Գիտական գրադարանը գիտաուսումնական աշխատանքների կարևոր օղակ է: Ունի հետևյալ ենթաբաժինները.

1.կոմպլեկտավորման, գրականության մշակման և գրացուցակավորման, 2.սպասարկման և գրականության պահպանման, 3. մատենագիտության, 4. համակարգչային տեղեկատվությունների: Ընդհանուր գրքային ֆոնդը կազմում է մոտ 100 հազար կտոր: Գրադարանում գործում են 5 լեզուներով /հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն/ 2 տեսակի գրացուցակներ` այբբենական և կարգային (սիստեմատիկ), որոնք անընդհատ համալրվում են նոր գրացուցակներով: Յուրաքանչյուր կիսամյակ գրադարանն ամբիոններին է ներկայացնում նոր գրականության և բաժանորդագրված թերթերի ու ամսագրերի ցուցակները:

Գրադարանն ունի 4 ընթերցասրահ, որտեղ ընթերցողների տրամադրության տակ են առկա գրքերը, թերթերն ու ամսագրերը: Գործում է էլեկտրոնային գրադարանը, որն ունի մոտ 40.000 միավոր գրականություն:

Համալսարանի մի շարք ստորաբաժանումներ նպատակ ունեն յուրովի նպաստելու ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպմանը: