ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Գրադարանի վարիչ` Հասմիկ Նիկոլայի Հարությունյան
Գրադարանում աշխատում են` 1 երկրորդ կարգի մատենագետ, 6 գրադարանավար, 1 օպերատոր, 1 էլեկտրոնային գրադարանի աշխատող, 1 քարտարանի հսկիչ: Գիտական գրադարանը գիտաուսումնական աշխատանքների կարևոր օղակ է: Ունի հետևյալ ենթաբաժինները.
1. Կոմպլեկտավորման, գրականության մշակման և գրացուցակավորման
2. Սպասարկման և գրականության պահպանման
3. Մատենագիտության
4. Համակարգչային տեղեկատվությունների
Ընդհանուր գրքային ֆոնդը կազմում է մոտ 100 հազար կտոր: Գրադարանում գործում են 5 լեզուներով /հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն 2 տեսակի գրացուցակներ` այբբենական և կարգային (սիստեմատիկ), որոնք անընդհատ համալրվում են նոր գրացուցակներով: Յուրաքանչյուր կիսամյակ գրադարանն ամբիոններին է ներկայացնում նոր գրականության և բաժանորդագրված թերթերի ու ամսագրերի ցուցակները:
Գրադարանն ունի ընթերցասրահ, որտեղ ընթերցողների տրամադրության տակ են առկա գրքերը, թերթերն ու ամսագրերը: Գործում է էլեկտրոնային գրադարանը, որն ունի մոտ 40.000 միավոր գրականություն:
հեռ. 047940443163