Արցախի պետական համալսարան

Հրատարակչություն

Բաժնի պետ`Եղիշե Զավենի Առուշանյան 

էլ. փոստ` arushanyan67@mail.ru

հեռ.` 047940443167

Բաժինն ունի` 2 տեխնիկական խմբագիր, 1 պատճենահանման սարքի և ռեզոգրաֆի վարպետ, 1 համակարգչային օպերատոր:

2001 թվականից ԱրՊՀ-ում գործում է հրատարակչություն, որտեղ տարեկան երկու անգամ հրատարակվում են <<Գիտական տեղեկագիր>> պարբերականը, մեկ անգամ <<Հայագիտական հանդես>> պարբերականը, <<Արցախի hամալսարան>> ամսաթերթը, գիտական խորհրդի կողմից երաշխավորված գիտական և ուսումնամեթոդական ձեռնարկները:

ԱրՊՀ <<Գիտական տեղեկագիր>> պարբերականում հրատարակվում են օրիգինալ հոդվածներ ու նամակներ տեսական և էքսպերիմենտալ բնույթի` մաթեմատիկայի, մեխանիկայի, ռադիոֆիզիկայի, քիմիայի, երկրաբանության, կենսաբանության, աշխարհագրության, տնտեսագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներից:

<<Հայագիտական հանդեսը>> նպատակ ունի իր շուրջը համախմբել ԼՂՀ, ՀՀ և սփյուռքի, ինչպես նաև այլազգի հայագետներին` փորձելով լցնել այն պարապը, որ առաջացել է ԼՂՀ հայագիտության ասպարեզում: <<Հայագիտական հանդեսը>> կփորձի պատասխանել Կուր-արաքսյան հայկական միջագետքի և հարակից շրջանների պատմությանը, գրականությանը, բանահյուսությանը, ազգագրությանը, հնագիտությանը, մշակույթին առնչվող հարցերին:

Համալսարանի հրատարակչությունում իրականացում է նաև տարբեր ծրագրերի, համալսարանի գործունեության համար անհրաժեշտ փաստաթղթերի տպագրություն և բազմացում: Սկսած 2001թ. հրատարակչությունը ղեկավարել են Ա.Ղուլյանը, Գ.Բաղունցը, Հ.Մուսայելյանը: 2010 թվականից ԱրՊՀ հրատարակչությունը ղեկավարում է Ե.Առուշանյանը: