Արցախի պետական համալսարան

ԱՅԼ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

 

Ուսանողական ծառուղին և Արցախյան պատերազմում զոհված թվով 72 ուսանող-ազատամարտիկների պատվին կառուցված հուշակոթողը սերունդներին պատգամում են մշտապես վառ պահել սուրբ նահատակների պայծառ հիշատակը և դաստիարակվել հայրենապաշտպանի ոգով:  

 

 

Ուսանողական հանրակացարանը, որն ունի ավելի քան 200 մահճակալ, նախատեսված է ԼՂՀ շրջաններից, ՀՀ-ից և արտերկրից համալսարան ընդունված և բնակարանի կարիք ունեցող ուսանողների տեղավորման համար:

 

Նիստերի մեծ դահլիճը, որն ունի ավելի քան 300 նստատեղ, նախատեսված է խորհրդակցությունների, համալսարան այցելած հյուրերի հետ հանդիպումների, համերգային ծրագրերի, <<Ուսանողական գարուն>> փառատոնի և այլ զանգվածային միջոցառումների անցկացման համար:

Մարզական դահլիճը կահավորված է ժամանակակից սարքավորումներով: Այն նախատեսված է ֆիզպատրաստության պարապմունքների, բազմաբնույթ միջոցառումների, որոնց թվում` վոլեյ¬բոլի, բասկետբոլի, մինի ֆուտբոլի, ձեռքի գնդակի, սեղանի թենիսի, թեթև ատլետիկայի և այլ մրցումների կազմակերպման և անցկացման համար:

Աստղադիտարանը մեր երկրում եզակի է: Այստեղից կարելի է դիտարկել աստղային երկինքը, կատարել աստղագիտական հետազոտություններ: Աստղադիտարանը տեղակայված է գլխավոր մասնաշենքի երկրորդ հարկում:

 

ԱրՊՀ հրատարակչությունը /գլխավոր մասնաշենք, 1-ին հարկ/ տպագրում է «Գիտական տեղեկագիր» և «Հայագիտական հանդես» պարբերականները, <<Արցախի համալսարան>> ամսաթերթը, գիտական խորհրդի կողմից երաշխավորված ձեռնարկները: <<Գիտական տեղեկագրում>> տեղ են գտնում տեսական և փորձարարական հոդվածներ մաթեմատիկայի, մեխանիկայի, ռադիոֆիզիկայի, քիմիայի, երկրաբանության, կենսաբանության, աշխարհագրության, տնտեսագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներից: <<Հայագիտական հանդեսն>> իր շուրջն է համախմբում ԼՂՀ, ՀՀ և սփյուռքի, նաև այլազգի հայագետներին: Հրատարակչությունն իրականացնում է տարբեր ծրագրերի, համալսարանի գործունեության համար անհրաժեշտ փաստաթղթերի տպագրություն և բազմացում: Հրատարակչությունը ղեկավարում է Եղիշե Զավենի Առուշանյանը:

 

Հրաձգարանը տեղակայված է 3-րդ մասնաշենքում: Այստեղ ուսանողները կարող են կատարելագործել օդամղիչ հրացանից դիպուկ կրակելու իրենց կարողությունները: