«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՕՐԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ»

02.10

2015

SAM 3725 SAM 3733

Հոկտեմբերի 1-3-ը Արցախում գտնվող Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի պատվիրակության կազմում էին անվանի գիտնականներ, ովքեր վարպետության դասեր անցկացրեցին Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակզմի և ուսանողների համար:

Ութ տարբեր մասնագիտությունների գծով թեմատիկ դասախոսությունները նվիրված էին գիտության այս կամ այն ոլորտում առկա արդիական խնդիրների, դրանց վերացման կամ լուծման ուղիներին և այլն:

Վարպետաց դասերից առանձնացնել կարելի է ՀՌՀ գիտության գծով պրոռեկտոր, փիլիսոփայության դոկտոր, ֆ/մ գ.թ, պրոֆեսոր Պարգև Ավետիսյանի բանախոսությունը: «Բարձրագույն կրթության բարեփոխումների հիմնական գերակայությունները հետխորհրդային երկրներում ինտեգրացիոն գործընթացների համատեքստում» թեմայով դասախոսությունը, որում բանախոսը համապարփակ ներկայացրել է Հայաստանի միջազգային մրցունակության դիրքը և բարձրագույն կրթության ոլորտի մարտահրավերներն ու հեռանկարները: Համալսարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարների համար կարդացած դասախոսության նպատակն է պարզաբանում փիլիսոփայության դոկտորը` «Օժանդակել մասնավոր, հանրային և գիտակրթական հատվածների միջև ընդգրկուն երկխոսությանը և քննարկումների կայացմանը»: Այպիսով, ըստ Պ. Ավետիսյանի, կառնչվեն միջազգայնորեն մրցունակ բարձրագույն կրթության համակարգի ստեղծմանը` որպես ՀՀ տնտեսության վերափոխման հիմնական շարժիչ ուժ:

Վարպետության դասերին հաջորդեց երկու համալսարանների ուսանողների համատեղ ջանքերով մայր բուհի դահլիճում կազմակերպված ժամանցային ծրագիրը` համերգի տեսքով:

«Համալսարանական օրեր Արցախում» ծրագիրը եզրափակվել է  Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում կայացած Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի թատերախմբի ելույթով:  9 մասից բաղկացած  «Անունը կին է» ներկայացումը, ինչպես պատմում է ՀՌՀ թատերախմբի գեղարվեստական ղեկավար, ներկայացման բեմադրիչ-ռեժիսոր Սոնա Մարգարյանը, կնոջ հույզերի և տառապանքների արտացոլումն է նրա կյանքի տարբեր ժամանակահատվածներում:

Ներկայացմանը ներկա էին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԿԳ և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, մշակույթի և երիտասարդության նախարար Նարինե Աղաբալյանը, երկու համալսարանների ռեկտորներ, համալսարանականներ, զինծառայողներ, հյուրեր:

SAM 3679 SAM 3700 SAM 3755 SAM 3818