Արցախի պետական համալսարան

ՍԻՐԵԼԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ

Արցախի պետական համալսարանը ուսանողների միջազգային օրվան ընդառաջ և Արցախի անկախության 25-ամյակի միջոցառումների շրջանակում հայտարարում է ուսանողական մրցույթ` հետևյալ անվանակարգերով.
-գրական ստեղծագործություն `բանաստեղծություն, պատմվածք, շարադրություն, պիես/ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն/,
-լրագրություն /թղթակցություն, ակնարկ, տեղեկատվություն, հարցազրույց, սոցիալական տեսահոլովակ/,
- նկարչություն /բնանկար, դիմանկար/,
-լուսանկարչություն, այդ թվում`ինքնալուսանկարչություն /սելֆի/,
-լավագույն ուսանողական ծրագիր` ռազմահայրենասիրական, բնապահպանական, մշակութային և այլն: Հաղթող ճանաչված ծրագիրը կիրագործվի ԱրՊՀ աջակցությամբ:
Մրցույթի համար վերջնաժամկետ է սահմանված 2016թ. նոյեմբերի 10-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ֆակուլտետի մեթոդիստին:

 

 

Դեկանների ընտրություն 

Սիրելի առաջին կուրսեցիներ

Արցախի պետական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի անունից, ջերմորեն շնորհավորում է ձեզ համալսարան ընդունվելու կապակցությամբ և սիրով հրավիրում է մասնակցելու սեպտեմբերի 1-ի համալսարանական միջոցառումներին:

Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ուսանողներն իրենց պարապմունքները կանցկացնեն հիմնանորոգված 3-րդ մասնաշենքում (վարժարան, Տիգրան Մեծի 26): Ժամը 9.00-ին` համալսարան մուտք գործելու պահին, ձեզ կդիմավորեն և լսարաններ կուղեկցեն ԱրՊՀ ուսանողական խորհրդի ներկայացուցիչները: Առաջին պարապմունքները ձեզ հետ կանցկացնեն մեր լավագույն դասախոսները, իսկ ժամը 10.00-ին կսկսվեն <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 25 տարեկան է>> խորագրով Անկախության դասերը, որոնք կվարեն մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները: Օրվա ընթացքում դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու ԱրՊՀ ուսումնական մասնաշենքերի, համակարգաչին կաբինետների, լաբորատորիաների, գրադարանների և այլ շինությունների նշանակությանն ու տեղադրությանը:   

 Հուսով ենք, որ Սեպտեմբերի 1-ը  կդառնա ձեր ուսանողական հետաքրքիր ու փոթորկալից կյանքի առաջին տպավորիչ ակորդը:

ԱՄՆ <<Արձագանք>> բարեգործական միության նախագահ, թարգմանիչ, գրականագետ Մարո Մադոյան – Ալաջաջյանը հայտարարում է մանկապատանեկան պատմվածքների համահայկական մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել միայն համալսարանի ուսանողները: Ըստ կանոնակարգի պատմվածքը պետք է բաղկացած լինի 10-15 էջից` նախկինում տպագրված չլինելու պահանջով: Պատմվածքները շարադրելիս չպետք է օգտվել այլ աղբյուրներից, ինչը կորակազրկվի համակարգչային ծրագրային ստուգման արդյունքում: Մրցույթի արդյունքներով լավագույն ճանաչված պատմվածքների համար սահմանված են հետևյալ մրցանակները.

1. 1-ին տեղ` 750ԱՄՆ դոլար

2. 2-րդ տեղ` 350 ԱՄՆ դոլար

3. 3-րդ տեղ` 200 ԱՄՆ դոլար

4. 4-րդ և 5-րդ տեղ` 150 ԱՄՆ դոլար

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՈՒՀՏԱ ՀԿ և Լ բաժին:

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում ԱրՊՀ-ն կհյուրընկալի <<Ավազե ամրոցի աղջիկները>> գրքի հեղինակ Քրիս Բոջալյանին: Գիրքը նվիրված է 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: Ցանկացողները կարող են նախօրոք հայտագրվել ՈւՀՏԱ, ՀԿ և Լ բաժնում:

 

Արցախի  պետական  համալսարանը  հայտարարում  է  ուսանողական  խորհուրդի  նախագահի  թափուր  պաշտոնի  մրցույթ:Մրցույթին  կարող  է մասնակցել  ԱրՊՀ բակալավրիատի,մագիստրատուրայի  այն ուսանողը կամ  ասպիրանտը, ով ունի կազմակերպչական  ընդունակություններ,բարձր ակադեմիական առաջադիմություն (ուսանողը`  18-ից ոչ ցածր ՄՈԳ) և  հասարակական ակտիվություն (ուսանողը` 10-ից ոչ ցածր միավոր), վայելում  է դասախոսների և ուսանողների  հարգանքն  ու վստահությունը,չունի մշտական  աշխատանք:

Ուսանողական  խորհուրդի   նախագահի  թեկնածուն    մինչև  սույն  թվականի հունիսի  29-ը կարող է ներկայացնել համապատասխան փաստաթղթերը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՈւՀՏԱ, ՀԿ և Լ բաժին:

 

Արցախի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ` հետևյալ թափուր պաշտոնների համար

 

Ֆակուլտետ

ամբիոն

պրոֆեսոր

դոցենտ

ավագ դասախոս

1.

Տնտեսագիտության և ճարտարագիտության

Տնտեսագիտության տեսության և կառավարման

-

1

3

ֆինանսահաշվային

 

-

-

1

2.

Մանկավարժության

Մանկավարժության և հոգեբանության

-

1

-

Ֆիզիկական դաստիարակության

 

-

3

1

կերպարվեստի

1

-

2

ՆԶՊ

-

-

1

3.

Բնագիտական

Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի

 

-

2

2

Կենսաբանության

 

-

-

1

Քիմիայի

 

1

1

 

Աշխարհագրության

 

-

1

1

Մաթեմատիկայի

 

1

3

3

Ընդհանուր և կիրառական ֆիզիկայի

 

-

2

1

4.

Բանասիրական

Ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի

1

3

3

 

Գրականության և ժուռնալիստիկայի

3

-

1

Ռուսաց լեզվի և գրականության

-

3

3

Անգլերեն լեզվի

-

2

10

Գերմաներեն և ֆրանսերեն լեզուների

-

2

-

5.

Պատմության և իրավագիտության

Պատմության

-

2

1

Փիլիսոփայության և քաղաքագիտության

 

1

1

1

15.06.2016թ.

Փաստաթղթերն ընդունվում են /ԱրՊՀ ՊՈԱԿ գիտական խորհրդի կողմից հաստատված 2013թ. դեկտեմբերի 25-ի N 13Լ որոշման համաձայն/ մինչև սույն թվականի հուլիսի 15- ը:

Մրցույթի մասնակիցները, մրցույթի վերաբերյալ հայտարարության օրվանից` մեկամսյա ժամկետում ներկայացնում են դիմում` ռեկտորի անունով, կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն, բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի), գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի  պատճենները, հրատարակված գիտական աշխատությունների և գյուտերի ցանկը, որակավորման բարձրացում անցնելու մասին վկայականը ( առկայության  դեպքում):

Մրցույթի մասնակիցը կարող է ներկայացնել նաև գիտամանկավարժական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր:

Ի գիտություն ԱրՊՀ մագիստրոսների, ասպերանտների և երիտասարդ գիտնականների

2016 թվականի սեպտեմբերի 15-18-ը Ստեփանակերտում տեղի կունենա «ԼՂՀ 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողով;                                                                                                                   Գիտաժողովին կարող են մասնակցել ԼՂՀ, ՀՀ և արտասահմանյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների բարձր կուրսի ուսանողները, ասպիրանտները,  երիտասարդ գիտնականներն ու մասնագետները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան, բացառությամբ լիագումար նիստին զեկույցով հանդես եկող անվանի գիտնականների):

Գիտաժողովի ոլորտներն են՝ իրավագիտություն, պատմություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, հոգեբանություն:

«ԼՂՀ 25-ԱՄՅԱ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ

ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ»

միջազգային երիտասարդական գիտաժողով 

2016 թվականի սեպտեմբերի 15-18-ը Ստեփանակերտում տեղի կունենա «ԼՂՀ 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողով:

Գիտաժողովին կարող են մասնակցել ԼՂՀ, ՀՀ և արտասահմանյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների բարձր կուրսի ուսանողները, ասպիրանտները,  երիտասարդ գիտնականներն ու մասնագետները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան, բացառությամբ լիագումար նիստին զեկույցով հանդես եկող անվանի գիտնականների):

Գիտաժողովի ոլորտներն են՝ իրավագիտություն, պատմություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, հոգեբանություն:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2016թ. հուլիսի 1-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել //artsakh.conference@gmail.com/">artsakh.conference@gmail.com էլեկտրոնային փոստին: Հայտի հետ միաժամանակ ուղարկել նաև`

զեկուցման թեզիսը,

գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (միայն գիտական աստիճան չունեցողների համար):

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի աշխատանքները հրատարակվելու են առանձին նյութերի ժողովածուի ձևով:

Աշխատանքներին ներկայացվող պահանջներն են.

Հոդվածի համակարգչային շարվածքը՝ Word 97-2003 ծրագրով:

Ծավալը՝ 4-7 էջ:

Էջի ֆորմատը՝ A5 (148×210 մմ), լուսանցքները. ձախից, վերևից, աջից՝ 18 մմ, ներքևից՝ 16 մմ:

Տեքստի տառատեսակը. հայերեն՝ Sylfaen, ռուսերեն կամ անգլերեն՝ Times New Roman:

Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 12 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 11 pt տառաչափով տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, կարգավիճակը (բակալավր, ասպիրանտուրա, գիտությունների թեկնածու, դասախոս): Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է գիտական ղեկավարի աստիճանը, կոչումը, անուն, ազգանունը: Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը: Հիմնական տեքստի տառաչափը՝ 10 pt, տողերի հեռավորությունը՝ 1: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Alignment: Justify): Պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:

Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում՝ 8 pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (Alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով՝ Bold), այնուհետև՝ աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած գրականության էջը:

Հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփագրերը պարտադիր են. հոդվածի հիմնական տեքստից մեկ տող հետո տողի մեջտեղում 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող հետո 10 pt տառաչափով տրվում է հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև գրվում է «բանալի բառեր» և նշվում են 4-6 բանալի բառեր: Մեկ տող ներքև 60-80 բառի սահմաններում համառոտ ներկայացվում է հոդվածի ամփոփագիրը (հիմնական էությունը, նպատակը, խնդիրները, արդյունքները):

Երևան-Ստեփանակերտ-Երևան ուղևորափոխադրումը կազմակերպվելու է անվճար:

Նշված չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ հիմնադիր,
Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց համալսարանների դասախոս,

ի.գ.թ. Ավետիք Համլետի Հարությունյան

Հեռ. (+374) 97277770, էլ. փոստ. avetiq.hh@gmail.com:

Հայտարարություն

 

Սույն թվականի օգոստոսի 15-21 Ծաղկաձորում տեղի է ունենալու ամենամյա «Բազե 2016» համահայկական երիտասարդական հավաքը: 

Դիմել կարող են ԱրՊՀ 18-30 տարեկան բոլոր ուսանողները, ովքեր ունեն հաջողություններ և ձեռքբերումներ հետևյալ ոլորտներից` 
ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ
1. Սեղանի թենիս
2. Շախմատ
3. Սպորտլանդիա
4. Պարանի ձգում
5. Վոլեյբոլ
6. Բազկամարտ
7. Մինի ֆուտբոլ
8. Ազգային խաղեր
9. Լող
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
1. Երգ
2. Պար
3. Նորաձևություն
4. Նկարիչ
5. Ֆիլմ
6. Հումոր
ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂԵՐ
1. Բրեյն ռինգ
2. Բանալի

Ցանկացողները կարող են դիմել ՈՒՀՏԱ,ՀԿ և Լ բաժին մինչև  17.07.2016թ. : Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել 097 -28-28-38  հեռախոսահամարին:

Հայտարարություն

Սիրելի շրջանավարտներ, <<Գրեյթ Փարթներս>> ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ուսանողների՝  հնարավորություն ընձեռելով  առանց  պրակտիկայի վաստակել սեփական միջոցները: Մեր առաքելությունն է ոչ միայն  աշխատանքի մասնագիտացումը, սոցիալ-տնտեսական կարգավիճակի բարելավումը, այլև որակյալ արտադրանքի թողարկումը՝ միջազգային չափորոշիչներին   համապատասխան՝  վերջինիս միջոցով նպաստելով  նաև Արցախի դերի բարձրացմանը:

ԱրՊՀ շրջանավարտների հետ “Գրեյթ Փարթներս”  ՓԲԸ-ի  ղեկավարության  հանդիպումը տեղի կունենա սույն թվականի հունիսի 3-ին, ժամը` 15-ին,  մեծ դահլիճում:

Կոնտակտային տվյալներ

Ք. Ստեփանակերտ, Թումանյան 99,

 հեռ. 097 22 65 77 , 04796 90 94

Հայտարարություն

Սույն թվականի մայիսի 5-ին,ժամը`12:00-ին ԱրՊՀ մեծ դահլիճում <<Պատերազմ հոգեբանական ճակատում>> թեմայով դասախոսությամբ հանդես կգան Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դասախոսներ`Լ.Կարախանյանը, Վ.Յարամիշյանը և Շ.Այդինյանը: Մուտքն ազատ է:

 

Ի գիտություն համալսարանականների ապրիլի 23-ը հայտարարված է շաբաթօրյակի օր:

Մեկնարկը 10:00-ից:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱրՊՀգրադարանիընթերցասրահումապրիլի 21-ին, ժամը 13:30-ինտեղիկունենաԱրՊՀ<<Լավագույնընթերցող>>մրցույթը:Նույնօրը  կքննարկվի նաևԼևոնԱդյանի<<Հեռացողեզերք>> գիրքը:

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱրՊՀ հեռակա ուսուցման համակարգի ավարտական կուրսերի դասընթացը կմեկնարկի մայիսի 2-6-ը:

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԱրՊՀ ուսանողներին
Վաղվանից ԱրՊՀ մուտքը միայն ուսանողական տոմսերով:

 

 

 123

   2016թ-իապրիլի 18-ինԱրցախիպետականհամալսարանըհրավիրումէուսանողներին և

 ասպիրանտներին մասնակցելուԼեռնայինՂարաբաղիՀանրապետությանանկախության 25-րդտարեդարձիննվիրված ուսանողականգիտաժողովին:

 

            Գիտաժողովն անց է կացվելու հետևալ գիտական ուղղություններով`

 

            Ֆիզիկա-մաթեմատիկական և բնական գիտություններ`

 

            ● Մաթեմատիկա

 

            ● Տեղեկատվական տեխնոլոգիաներ

 

            ● Ֆիզիկատեխնիկական գիտություններ

 

            ● Կենսաբանական և քիմիական գիտություններ

 

            ● Աշխարհագրություն

 

            Սոցիո-հումանիտար գիտություններ`

 

            ● Փիլիսոփայություն

 

            ● Քաղաքական և պատմական գիտություններ

 

            ● Իրավաբանական գիտություններ

 

            ● Տնտեսական գիտություններ

 

            ● Բանասիրական և լեզվաբանական գիտություններ

 

            ● Հոգեբանություն

 

            ● Մանկավարժություն

 

            ● Մշակութաբանություն

 

            ● Սպորտ և ֆիզիկական կուլտուրա

 

           

 

Կից ներկայացվում են գիտաժողովի տեղեկատվական թերթիկը և հոդվածների ներկայացմանկարգը:

 

Հոդվածի պատրաստման կարգը

 

            1. Հոդվածներն ընդունվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն:

 

            2. Հոդվածի տեխնիկական պահանջները ներկայաված են աղյուսակ 1-ում

 

Աղյուսակ 1.

 

Paper size

A4 (21.0x29.7)

Font

Times New Roman

Size

12

Top

2.5 cm

Bottom

2.5 cm

Left

3 cm

Right

2 cm

 

         3. Հոդվածը բաղկացած է անվանումից, հեղինակի անունից, ազգանունից, ներակայացրած կազմակերպության անվանումից, առանցքային բառերից, բուն տեքստից, օգտագործված գրականության ցանկից, հավելվածից (անհրաժեշտության դեպքում), ամփոփագրերից երեք լեզվով` հայերեն, ռուսերեն, անգլերեն:

 

      4. Հոդվածի բովանդակության մեջ անհրաժեշտ է համարվում զետեղել հետազոտության նպատակն ու ակտուալությունը, խնդրի իրավիճակը, լուծման առաջարկվող մեթոդը, եզրահանգումները:

 

            5. Հոդվածի ծավալը չպետք է պակաս լինի 4 էջից և գերազանցի 10 էջը:

 

Գիտաժողովին մասնակցության կարգը

 

            Գիտաժողովն անց է կացվում առկա կամ հեռակա կերպով: Գիտաժողովին կարող են մասնակցություն ունենալ ուսանողները և ասպիրանտները: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2016թ-ի մարտի 30-ը ներկայացնել դիմում-հայտ և հոդվածի տեքստը հետևյալ էլեկտրոնային հասեով` aramtadevosyan23@gmail.comԴիմում-հայտն իր մեջներառում է` ԱԱՀ, էլեկտրոնային փոստի հասցեն, կազմակերպությունը, հոդվածիանվանումը, հասցեն, հեռախոսահամարը:

 

            Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն:

 

            Գիտաժողովի խմբագրական խորհրդի փորձաքննությունն անցած աշխատանքներըկտպագրվեն առանձին ժողովածուով:

 

            Գիտաժողովի անցկացման վայրն է՝ ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Մխիթար Գոշի 5, Արցախի պետական համալսարան:

            Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+ 37497) 24 11 46 (ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Ավանեսյան Վ. Մ), (+37497) 22 20 95 (ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահ Թադևոսյան Ա. Վ.)