Արցախի պետական համալսարան

«Արցախբանկ» ՓԲԸ-ն առաջարկում է պրակտիկ ուսուցման ծրագիր, որին կարող են մասնակցել բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողներ,

ովքեր ցանկություն ունեն ծանոթանալ բանկի գործունեությանը, պատկերացում կազմել բանկի արժեքային համակարգի, բիզնես սկզբունքների, վարվեցողության կանոնների, հիմնական քաղաքականության վերաբերյալ և ձեռք բերել կիրառական գիտելիքներ:

Փորձուսուցմանը մասնակցելու համար անհրաժեշտ է`

  • լրացնել մասնակցության դիմում-հայտ, որը տեղադրված է artsakhbank.am կայքում,
  • ներկայացնել էսսե, որը ներառում է ներկայացում Ձեր մասին` 40-50 բառ, Ձեր թույլ և ուժեղ կողմերը` 20-30 բառ, Ձեր պատկերացումները բանկի մասին` մինչև 70 բառ, բանկի` Ձեզ համարառավել հետաքրքրական գործառույթները` մինչև 50 բառ:

Դիմում-հայտը և էսսեն անհրաժեշտ է ուղարկել humanresources@artsakhbank.am էլ. հացեին:

Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը ընթացիկ տարվա նոյեմբերի 15-ն է:

Ուղարկվող հաղորդագրության առարկան պետք է պարունակի դիմորդի անունը, ազգանունը և «Պրակտիկայի մասնակցության հայտ» արտահայտությունը: