ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԻՏԽՈՐՀՐԴՈՒՄ

09.11

2015

ԱրՊՀ Գիտական խորհրդի նոյեմբերի 11-ի նիստի օրակարգում նաև ընտրություններ էին:

ԱրՊՀ ռուսաց լեզվի և գրականության ու ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի տեղակալման համար համապատասխան փաստաթղթեր էին ներկայացրել նշված ամբիոնների գործող ամբիոնի վարիչներ Նունե Վազգենի Առաքելյանը և Սուսաննա Սլավայի Հայրապետյանը, ովքեր փակ գաղտնի քվեարկությամբ և ձայների գերակշռող մեծամասնությամբ ընտրվել են համապատասխան պաշտոններում:

Գիտխորհուրդը քվեարկել է նաև ճարտարագիտության ամբիոնի վարիչ, ք.գ.դ. Ռուդոլֆ Գերասիմի Իսրայելյանին շնորհված պրոֆեսորի, Ռոնիկ Արամի Բալայանին և Եվգենյա Հայրիյանին շնորհված դոցենտի կոչումները բոհի վավերացմանը ներկայացնելու օգտին:

Ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհավորել է բոլորին և բարեմաղթել բեղմնավոր աշխատանք` ի շահ համալսարանի և գիտության: