Արցախի պետական համալսարան

Մի քանի տարի առաջ էր

ԱրՊՀ-ի մի խումբ  դասախոսներ  և ուսանողներ  եկել էին Նորագյուղի Վ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոց` հանդիպելու աշակերտների հետ: Պատվիրակության անդամները պատմեցին Արցախի մայր բուհի կազմավորման, զարգացման և կայացման, կառուցվածքի, կադրերի և այլնի մասին, արժեքավոր  խորհուրդներ տվեցին մասնագիտական ճիշտ կողմնորոշման վերաբերյալ: Ինձ թվաց նրանք շատ զարմացան, երբ ես հարցրեցի, թե ինչպես կարելի է դառնալ ուսանողական խորհոդի անդամ: Ուսանողական խորհրդի նախագահը, ով ևս պատվիրակաության կազմում էր, պատասխանեց, որ դրա համար հատուկ ջանքեր պետք չեն. պարզապես  պետք է լինել ակտիվ և նախաձեռնող: Այսօր ես ուսանողական խորհրդի անդամ եմ և, խոստմանս հավատարիմակտիվորեն մասնակցում եմ համալսարանական միջոցառումներին: Հերթականը շաբաթօրյակ- էքսկուրսիա էր դեպի գանձասար:

Ինչպես գիտենքանձասարի վանքի  հարևանությամբ կառուցվել է մատենադարանի շենք և այժմ կատարվում են ներքին հարդարման աշխատանքներԵվ ահա մենք ԱրՊՀ-ի 50 ուսանողներս այնտեղ ենք` մատենադարանի շենքում: Անչափ ուրախ ենք, որ մենք էլ կարող ենք մեր փոքրիկ ներդրումն անել աշխատանքներն արագ ավարտելու գործում: Միայն երիտասարդներին հատուկ խանդավառությամբ  մաքրեցինք շենքի ներսը շինարարական աղբից` հույս ունենալով, որ մեր հաջորդ այցին արդեն կշրջենք ցուցասրահներում և կտեսնենք Ղարաբաղի մասին պատմող մատյանները և զանազան վավերաթղթերը:

Մեր ժողովուրդը միշտ էլ առանձին հոգածությամբ է վերաբերվել  գրին և դպրությանը: Որոշ ՙհռետորներ»  կարող են ասել, որ այսօր Արցախում մատենադարան կառուցելու  ժամանակը չէ. երկիրը սոցիալական և տնտեսական լուրջ հարցեր ունի լուծելու: Բայց ինձ թվում է, որ Արցախյան պատերազմում տարած մեր հաղթանակը մենք պետք է ամրապնդենք հենց պատմամշակութային օջախներ ստեղծելով:

Էքսկուրսիայի ճանաչողական նշանակությունը լիարժեք էր: Կցանկանայինք, որ նման էքսկուրսիաներ շատ կազմակերպվեն, իսկ գուցե մի օր էլ հնարավորություն ընձեռնվի լինել նաև Արևմտյան Հայաստանում:

Մայա Հայրապետյան

Հ.լ./գրակ. 1