Արցախի պետական համալսարան

Մեզ հայտնի են աշխարհի տարբեր ծայրերում գտնվող այնպիսի թանգարաններ, ինչպիսիք են Լուվրը` Ֆրանսիայում, Էրմիտաժը` Ռուսաստանում, Մատենադարանը` Երևանում, սակայն ինձ համար ամենահարազատն Արցախի պատմամշակութային թանգարաններն են:

Արցախյան ազատամարտի հետևանքով մենք ունեցանք ևս երկու թանգարան` արցախյան ազատամարտում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների միություններին կից գործող երկու թանգարանները:

Օրերս հայոց լեզու և գրականություն բաժնի առաջին կուրսի ուսանողներս Զինաիդա Բալայանի առաջնորդությամբ այցելեցինք անհայտ կորած ազատամարտիկների հուշաթանգարան, որը, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է գրավել ոչ միայն տեղացիների, այլ նաև օրարերկրացիների ուշադրությունը: Թանգարանում մեզ մեծ ջերմությամբ ընդունեց Վերա գրիգորյանը, պատմեց ամեն մի իրի և նկարի պատմությունը: Թանգարան մտնելուն պես ինձ գրավեց հիմնապատին տեղադրված արծվի պատկերը, որի գլխավերևում ՀՀ-ի նախագահներն ու կաթողիկոսներն են, իսկ թևերին պատերազմական դրվագների նկարներ: Շատ գեղեցիկ էր ներկայացված աղոթող մոր կերպարը, որը պատրաստված էր անհայտ կորած ազատամարտիկների նկարներով: Նմանատիպ ձևով էր պատրաստված ամուսնուն կարոտով սպասող հղի կնոջ կերպարը, որն ուներ երկու զավակ, մեկը` կողքին կանգնած, իսկ մյուսը` գրկում: Կային հետաքրքիր քանդակներ, որոնցից ամենատպաորիչը զինվորին օգնել ցանկացող հրեշտակի քանդակն էր: Այնտեղ նաև պահպանված են ազատամարտիկների անձնական օգտագործման պարագաներ, զենքեր, հագուստը, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ սուրբ մասունքներ:

Արգինե Մայիլյան

Հ.լ./գրակ 1