ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ 140-ԱՄՅԱԿԻՆ

08.12

2015

ԱրՊՀ գրականության և լրագրության ամբիոնի պրոֆեսոր Սոկրատ Խանյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 13-ին կազմակերպել էր գիտաժողով` նվիրված բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանի ծննդյան 140-ամյակին:

Բացելով միջոցառումը` Ս. Խանյանը համառոտ ներկայացրել է Իսահակյանի գրական գործնեությունը, որից հետո զեկույցներով հանդես են եկել 4-րդ կուրսի ուսանողները:

Ամբողջովին իսահակյանական տրամադրություն էր տիրում. Ավետիք Իսահակյան գրողին ամենքս մեզ համար վերստին և յուրովի բացահայտեցինք, ծանոթացանք նոր, արժեքավոր, անչափ հետաքրքիր և հուզական դրվագների` կապված նրա կյանքի և գործունեության հետ:

Առավել տպավորիչ էին Արցախ կատարած այցելության մասին Իսահակյանի հուշագրությունները:

Մենք`առաջին կուրսեցիներս, հանդես եկանք ասմունքով: Մի պահ կտրվել իրականությունից և տեղափոխվել էինք Իսահակյանի աշխարհ, ուր ամեն ինչ խորհրդավոր է, լի խորախորհուրդ ապրումներով:

Իբրև առաջին կուրսեցի, կարևորում եմ նման միջոցառումներըԴրանք  խիստ կարևոր են այն տեսանկյունից, որ այսօրվա ուսանողը` նույն վաղվա մանկավարժն է կրելու և սերունդներին  փոխանցելու հայ    գրականության ոսկյա բանալին:

Մելինե Բաղիրյան

Հ. լ./գրակ. 1