30 ԴՐԱՄԱՆՈՑ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

08.12

2015

Ինչպես գիտենք, 2014թ. հոկտեմբերի 1-ից ներքաղաքային ավտոբուսների կանոնավոր փոխադրումների սակագինը բարձրացել է 30 դրամով: Այսինքն` եթե նախքան այդ ուղևորները վճարում էին 70 դրամ, հոկտեմբերի 1-ից սկսեցին վճարել 100 դրամ:

Այս երևույթին դեմ էին ներքաղաքային տրանսպորտից օգտվողների զգալի մեծամասնությունը, եթե ոչ բոլորը:

Սակայն     ո՞րն  էր սակագնի բարձրացման պատճառը: Այս հարցին «Հետք՚-ի թղթակից Ք. Բաբայանի հետ զրույցում «Ստեփանակերտ Սերվիս» ընկերության տնօրեն Լևոն Չալյանը պատախանել է այսպես. «2010 թվականից ուղևորափոխադրումն իրականցվում է «Հունդայի» մակնիշի ավտոբուսներով, որոնք ոչ բարվոք ճանապարհածածկի և ուղևորների անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով հաճախակի են ենթարկվում նորոգման: Մեծ ուշադրություն է դարձվում նաև վարորդների հագուկապին: Արդեն քանի ամիս է վարորդները երթուղի են դուրս գալիս համազգեստով: Եվ այս բոլորը պահանջում են ծախսեր»:

ԼՂՀ կառավարության որոշման համաձայն ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում առկա ուսուցման ձևով ուսումնառու անձանց համար կառավարությունը նախատեսել է երթևեկության արտոնյալ պայմաններ, որը ենթադրում է սահմանված ուղեվարձի փոխհատուցում` 30%-ի չափով:

Արտոնյալ երթևեկության կտրոններ ստանալու համար ուսանողը պետք է Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադարամում կատարի վճարում` սահմանված ուղեվարձի 70%-ի չափով և ձեռք բերի համապատասխան կտրոններ: Ի դեպ, 2015թվականին ձեռք բերված կտրոնները 2016 թվականին կհամարվեն անվավեր:

ԱրՊՀ ՈւԽ      նախագահ Արթուր Ամիրջանյանը բազմիցս հայտարարել և կոչ է արել ուսանողներին օգտվել արտոնյալ երթևեկության հնարավորությունից:

Մեր կողմից ուսանողների շրջանում կատարված հարցումների արդյունքում պարզվել է, որ հարցվածների 20%-ը դեմ է  գործող զեղչային համակարգին, 30%-ը ողջունում է այդ համակարգը, իսկ մնացած 50%-ը ընդհանրապես անտեղյակ է:

Սիրելիուսանողներ, անտարբեր մի գտնվեք և օգտվեք արտոնյալ պայմաններով երթևեկելու Ձեզ ընձեռնված լավագույն հնարավորությունից

Իրինա Հայրապետյան

Լրագրություն 2