ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳ

17.12

2015

SAM 5403 SAM 5431

Դեկտեմբերի 9-ին նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն բաժնի  4-րդ կուրսի ուսանողուհիների և  Ստեփանակերտի թիվ 2 մանկապարտեզի սաների մասնակցությամբ ԱրՊՀ մեծ դահլիճում կազմակերպվել էր միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր տիկին Մինասյանը, Ստեփանակերտի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն` տիկին Լազարյանը, ԱրՊՀ Մանկավարժություն և Սպորտ ֆակուլտետի դեկան` պարոն Այդինյանը, դասախոսների և ուսանողների կազմը:

Միջոցառման նախապատրաստական փուլը սկսվել է 4-րդ կուրսեցիների փորձուսուցման ժամանակ: Մանկապարտեզի սաների հետ երկար աշխատանքի շնորհիվ ապագա հոգեբան-մանկավարժներին հաջողվեց երեխաներին տրամադրել փորձերին` ապահովելով նրանց ակտիվությունը: Այնուհետև փորձերը տեղափոխվեցին համալսարան: 4-րդ կուրսեցիները լավագույնս նախապատրաստել էին սաներին, և նրանք նույնպես ակտիվ մասնակցություն են ցուցաբերել: Միջոցառման մեջ տեղ էին գտել ասմունքի, պարային և հումորային զանազան համարներ, որոնք բնականաբար անտարբեր չեն թողել հանդիսատեսներին:  Մանկապարտեզի սաները այնպես էին ելույթ ունենում, կարծես բազմաթիվ անգամ եղել են մեծ բեմերում, և ամեն մեկը կարծես մի նոր շունչ էր հաղորդում բանաստեղծական և հումորային կատարումներին:  Երեխաներից ոմանք նմանակում էին հայտնի հոգեբանների: Իսկ ուսանողուհիները հայկական ավանդական տարազներ հագնելով` կես կատակ-կես լուրջ Արցախի պապ ու տատին նմանակելով խոսում էին ներկա սերնդի դաստիարակության և ապագայի մասին` նշելով, որ ներկա սերունդը նույնպես արժանի հետնորդն է լինելու ավագ սերնդի:

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ ԱրՊՀ մանկավարժություն և սպորտի ֆակուլտետի դեկան` Շահեն Այդինյանը` նշելով, որ գնահատում է ուսանողների կատարած աշխատանքը և ցանկանում է միշտ տեսնել ուսանողների ակտիվությունը: Դեկանը  պատրաստակամություն հայտնեց աջակցելու ամեն հետաքրքիր մտահղացում իրականություն դարձնելու հարցում:

Մանկապարտեզի տնօրեն տիկին Լազարյանը երախտագիտության իր խոսքում նշեց, որ  ասելով, փորձուսուցում անցած ուսանողների մեջ տեսնում է ապագա սերունդը կրթող և դաստիարակող մանկավարժների:     

Թագուհի Մանուկյան

ՆՄՀ 2