Արցախի պետական համալսարան

Մարդ արարածը ինչքան էլ դաժան լինի, օժտված է լինում մի շարք հատկանիշներով, որոնց մեջ ես կառանձնացնեյի խիղճը: Խիղճը հենց ինքը մարդն է, նրա հոգեմտավոր աշխարհը, այն աշխարհը, որը նրան ստիպում է գնալ այնպիսի քայլերի, որոնք արժանի են գովասանքի և հակառակը:

 

Ձմեռային ցուրտ, սակայն ջերմությամբ լցված հերթական մի օր Արցախում գործող ծերերի համար նախատեսված տուն-ինտեռնատում էին Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ` հայոց լեզու և գրականության ու լրագրության բաժնի առաջին կուրսի ուսանողները` Զինայիդա Բալայանի գլխավորությամբ:

Ուսանողներս տատիկների ու պապիկների համար պատրաստել էինք համերգային ծրագիր` երգ, պար, ասմունք, խաղիկներ և այս ամենի հետ միասին` հուզմունք: Հուզվել էին բոլորը. և' նրանք, և' մենք:

… 78 տխուր ու ուրախ, հուզված ու կարոտը մեջը խեղդած աչքեր, որոնք իրենց ջերմությունը իրենց թոռներին ու երեխաներին տալու փոխարեն տվեցին մեզՀուզվել էինք մեծից փոքր: Խեղդում էին հարցեր, որոնց պատասխանները ես անպայման ցանկանում էի ստանալ, ու հենց առաջին իսկ հարցիս պատասխանը ստանալուց հետո լռեցի:

- Ինչու՞ են այս խեղջ մարդիկ այստեղ,այլ ոչ թե իրենց տաք օջախներում,- հարցրեցի:

- Դրամի ու ժամանակի պատճառով, հաճախ շատերը այդպես են արդարանում, փող չկաժամանակ չկա..

Հաճելի էր վերջում այդ խեղճերից լսել այդքան ջերմ բառեր, օրհնանքի խոսքեր, ու շնորհակալություններ ուղղված ԱրՊՀ-ի ղեկավարության, տիկին Զինաիդայի և ուսանողներին: Իսկ միթե վատ կլիներ, որ այդ օրհնանքներն ու ջերմությունը նրանք տային իրենց զավակներին

Խիղճս տանջեց ինձ, քանի որ սիրտս ու հոգիս պատրաստ չէին մի անգամից տեսնել ու զգալ այսքան ցավ, այսքան դաժան բախտի արժանացած աչքեր

Վարդուհի Գասպարյան

Լրագրություն 1