ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

23.12

2015

Ուսանողների միջազգային համերաշխության ամենամյա տոն օրը նշում են նոյեմբերի 17-ին:

Ահա, թե ինչ է այդ մասին գրում Վիքիպեդիա ազատ էլեկտրոնային գրադարանը. «1939 թ-ի հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում ուսանողները և դասախոսները դուրս են գալիս փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման (1918 թ.հոկտեմբերի 28)տարեդարձը:Սակայն խաղաղ ցույցը ցրվում է զավթիչների կողմից:Այդ իրադարձությունների ժամանակ գնդակահարվում է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետանը, ում հուղարկավորությունը վերածվում է բողոքի ակցիայի, ձերբակալվում են տասնյակ ուսանողներ: Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան գեստապոյականներն ու էսէսերականները շրջապատում են ուսանողական հանրակացարանները: Շուրջ 1200 ուսանող ձերբակալվում է և ուղղարկվում Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար: Հիտլերի հրամանով մինչև պատերազմի վերջը փակվում են բոլոր բարձրագույն հաստատությունները: 1941 թ-ին Լոնդոնում ֆաշիզմի դեմ պայքարող ուսանողների հանդիպում է տեղի ունենում, որի ժամանակ որոշումեն ի հիշատակ նահատակ հայրենասեր ուսանողների նոյեմբերի 17-ը նշել որպես ուսանողի օր: 1946 թ-ի նոյեմբերի 17-ին Պրահայում ընթացող ուսանողների համաշխարհային կոնգրեսը այդ օրը հռչակում է Ուսանողության միջազգային օր»:

Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում և Արցախում ևս նշում են ուսանողների միջազգային համերաշխության տոն օրը: Խորհուրդն մեկն է` ուսանողներին պարգևել լցված երջանկությամբ և բազմաթիվ անակնկալներով լի օր: Տոնական օրը առավել հետաքրքիր դարձնելու համար Երևանի պետական համալսարանն ամնեն տարի ուսանողներին հնարավորություն է տալիս մեկ օր ղեկավարել համալսարանը: Սա մուտիվացիա է առաջացնում. ուսանողները սկսում են մտածել, թե ինչ կարող են փոխել համալսարանի կյանքում, ինչ խնդիրներ ունեն և այլն:

Հետաքրքիր և բովանդակալից էր Արցախի պետհամալսարանում կազմակերպված ուսանողների միջազգային տոն օրը: Վաղ առավոտվանից տիրում էր տոնական տրամադրություն, կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ: Ուսանողներին շնորհավորեցին  կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը: Իսկ ահա միջոցառման մասին խոսքեր չկան. Ինչպես միշտ իրենց կարողություններով փայլում էին ուսանողները, ովքեր տարաբնույթ համարներով ներկայացնում էին համալսարանական և ուսանողական առօրյան:

Ուսանողների օրվան նվիրված միջոցառումների շարքը եզրափակվեց  շարունակվեց Մշակույթի և երիտասարդության պալատում, որտեղ իրենց ելույթներով հանդես եկան Արցախում գործող բոլոր համալսարանների ուսանողները: Շնորհաշատ ուսանողները պարգևատրվեցին նվերներով:

Վարդուհի Գասպարյան

Լրագրություն 1

 

Обновлено 23.12.2015 06:03