«ԽԱՂ ԲՆԱԳԻՏԱԿԱՆԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ»

15.03

2016

SAM 6200  SAM 6192

Մարտի 14-ին ԱրՊՀ նիստերի դահլիճում տեղի է ունեցել բնագիտական ֆակուլտետի ուսանողների կողմից կազմակերպված խաղ-մրցույթ:

Խաղին մասնակցում էին բնագիտական ֆակուլտետի ուսանողներից կազմված վեց թիմեր` «Թիմ Թիոց», «ՍՍՍՐ», «Հյուլե», «Երիտասարդներ», «Գոյատևածները», «Հինգիդամ»:

Խաղ-մրցույթն անցկացվում էր երեք փուլով և եզրափակչով: Առաջին փուլը ենթադրում էր գուշակել հնչած երաժշտական հայտնի կատարումների և հոլովակների անուններն ու հեղինակներին, երկրորդ փուլը` համալսարանի աշխատակիցների լուսանկարները, երրորդ փուլը` ֆիլմերի անուններն ու գլխավոր հերոսներին:

Երեք փուլերի արդյունքում եզրափակիչ անցան «Թիմ Թիմոց» և «Հինգիդամ» թիմերը: Եզրափակչում հայտնված թիմերի ավագները լուսանկարներից պետք է գուշակեին հասարակական, քաղաքական, մշակութային հայտնի գործիչներին:

Արդյունքում մրցանակային տեղեր զբաղեցրեցին համապատասխանաբար «Թիմ Թիմոց», «Հինգիդամ», «Հյուլե» թիմերը, որոնք արժանացան պատվոգրերի: