ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՏՆՎԵԼ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

29.03

2016

SAM 6550 SAM 6661

Մարտի 25-ին ԱրՊՀ է այցելել Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի ուսանողներից ու դասախոսներից կազմված երեսուն հոգանոց պատվիրակությունը:

Ճանաչողական այցով Արցախում գտնվող հունգարացի պատվիրակները շրջայց են կատարել համալսարանում, ծանոթացել շենքային պայմաններին և հնարավորություններն, ստորաբաժանումներին, հատկապես` հայագիտական կենտրոնի աշխատանքներին, նաև` ծաղիկներ խոնարհել համալսարանի ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

ԱրՊՀ պրոռեկտորներ Վ. Յարամիշյանն ու Վ. Ավանեսյանը ողջունել են հյուրերին և անդրադարձել երկու բուհերի միջև համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը:

Պատվիրակության ղեկավար, պատմաբան, հայագետ Բալինտ Կովաչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և իր հերթին պատրաստակամություն հայտնել համագործակցության համար:

Հանդիպման վերջում երկու բուհերի ուսանողները հարցեր են ուղղել միմյանց և փոխանակվել էլեկտրոնային հասցեներով: