ՀԱՆԴԻՊՈՒՄ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

29.03

2016

12887381 1202751643098195 1849364962 o  12919544 1202745223098837 1769733957 o

  12922128 1202752006431492 774108170 o    SAM 6701

Մարտի 26-ին ԱրՊՀ-ում հյուրընկալվել էր ՀՀ փաստաբանական պալատի ներկայացուցչական կազմը` նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ:

ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, բացելով հանդիպումը, երախտագիտություն է հայտնել համալսարան կատարած այցելության համար և կարևորել նման հանդիպումների դերը:

Փաստաբանական պալատի ղեկավարը ներկայացրել է կառույցի հիմնական գործառույթները, կառուցվաքը  և նրա դերակատարությունը դատաիրավական համակարգում:

«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը օրենքի հիման վրա ստեղծված  մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է»,- նշել է Ա. Զոհրաբյանը:

Փաստաբանական պալատի ղեկավարի խոսքով, փաստաբաններին միավորող կառույցն իր գործնեության  առանցքում դրել է  կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի քաղաքականություն: Անդրադառնալով դատավարական ինստիտուտներին` իրավաբանական գիտությունների թեկնածուն նշել է, որ այդ համակարգի արմատները դեռևս աստվածաշնչյան առակներում էին: Այնպիսի ինստիտուտները, ինչպիսիք են վկային առանձին հարցաքննելն ու ինքնաբացարկը, հանդիպում ենք Հին կտակարանում` Դանիել մարգարեի մասին առակում:

Պատվիրակները ԱրՊՀ իրավագիտության բաժնի ուսանողներին են ներկայացրել ՀՀ փաստաբանական դպրոցի հնարավորությունները, առաքելությունը և ընդունելիության ու ուսուցման ընթացակարգը:

Հանդիպման վերջում հյուրերը պատասխանել են ուսանողների հարցերին, ծավալվել է քննարկում:

Նույն օրը, ԱրՊՀ եղբայր համալսարանների համագործակցության կենտրոնում ՀՀ փաստաբանական պալատի մամուլի քարտուղար բ.գ.թ. Ծովինար Խաչատրյանը հանդիպել է լրագրության, քաղաքագիտության և սերվիս մասնագիտության ուսանողների հետ:

Բանախոսը հանդես է եկել <<PR` որպես քաղաքական գործոն>> թեմայով դասախոսությամբ:Հանդիպումն անցել է անկաշկանդ մթնոլորտում: