Գիտական գործունեության կառավարումը

     Համալսարանի գիտական գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից.

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից.

2) հանրապետության ու օտարերկրյա հիմնարկների, կազմակերպու­թյունների և ֆիզիկական անձանց նվիրատվություններից.

3) բարեգործական նպատակներով տրամադրվող միջոցներից.

4) նախաձեռնողական հետազոտությունների համար նախատեսված  համալսարանի  միջոցներից.

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
     Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել համալսարանի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտ­ները, հետազոտողները, հայցորդները և ուսանողները, ինչպես նաև պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ:  Համալսարանը կազմակերպում և անցկացնում է գիտա­ժողովներ, համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ: