ՃԱՆԱՉԵ'ՆՔ, ՍԻՐԵ'ՆՔ, ՊԱՀՊԱՆԵ'ՆՔ ԹՌՉՈՒՆՆԵՐԻՆ

01.04

2016

Ապրիլի 1-ը  շատերի համար հայտնի է որպես կատակի օր, բայց թռչնաբանների ու թռչնասերների շրջանում այն առաջին հերթին զուգորդվում է թռչունների պահպանման  միջազգային օրվա հետ:

Նույն օրը ԱրՊՀ կենսաբանության ամբիոնի և «Կայուն էկոհամակարգերին ընդառաջ» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով կազմակերպված միջոցառման ընթացքում քննարկվել են թռչնապահպանության ծրագրերի և միջոցառումների, թռչուններին սպառնացող վտանգների, դրանցից խուսափելու,  թռչնադիտարկման, թռչունների բնակավայրերի քարտեզագրման և թռչունների հետ կապված ուսումնասիրությունների մի շարք հարցեր: