Ի՞նչպես ընտրել մասնագիտություն

20.06

2016

 

      IMG 2551   IMG 2562

ՀՀ առաջատար երեք ընկերությունների փորձառու մասնագետներ <<ԱՅԲ>> դպրոցի նախագծային ուսուցման ծրագրի ղեկավար Գոհար Մալումյանը, ներդրումային ընկերության ներկայացուցիչ, ֆինանսական վերլուծաբան Վալերիա  Արզանգուլյանը,  ռազմավարության գծով ղեկավար  Ռադիկ Վերդյանը Ոչ ֆորմալ կրթության շրջանակներում հունիսի 18-ին դասախոսությամբ հանդես են եկել ԱրՊՀ –ում:

Օրակարգային թեման էր. ի՞նչպես ընտրել մասնագիտություն, ի՞նչպես ընդունվել աշխատանքի, ի՞նչպես ստեղծել կարիերա: Բանախոսները ներկայացրել են այն գործիքակազմը   (ինքնակենսագրական, հարցազրույց, մասնագիտական հմտություններ, հնարքներ  և այլն ), որով  ուսանողը կամ շրջանավարտը պետք է պատշաճ ներկայանա գործատուին: Ներկաների համար կազմակերպվել է գործնական խաղ, որի ժամանակ մասնակիցները ներկայացրել են տեղում ստացած հմտությունները:

Հիշեցնենք, որ Ոչ ֆորմալ կրթության ծրագիրն  ԱրՊՀ-ում իրականացվում է Կ. Օհանջանյանի նախաձեռնությամբ, ԼՂՀ Կառավարության աջակցությամբ:

Հանդիպմանը  ներկա էր նաև ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը: