Հայտարարություն

26.09

2016

 

«Թի-Էս-Դի» ընկերությունը և  «Նյու Թեքնոլոջի  Էդուքեյշն Ֆոնդ»  բարեգործական հիմնադրամը հայտարարում են  Artsakh StartUp Challenge նորարական բիզնես գաղափարների մրցույթակսերացիոն ծրագիր Արցախի սկսնակ թիմերի և 18-35 տարեկան անհատների համար , որն իրականացվում է ` համագործակցելով Փոքր և միջին  ձեռնարկատիրության  զարգացման ազգային կենտրոնի և ԼՂՀ կառավարության աշխատակազմի հետ:

Ծրագիրն սկսվում է ինովացիոն բիզնես գաղափարների մշակման և ձեռներեցության եռօրյա ինտենսիվ դասընթացներով , որոնց ընթացքում մասնակիցները կսովորեն կազմել թիմեր և աշխատել թիմերում , ինչպես նաև թիմերով մշակել նորարար բիզնես գաղափարներ , աշխատել  բիզնես  մենթորների և դասընթացավարների հետ: Եռօրյա ինտենսիվ դասընթացներին կհաջորդեն 4-շաբաթյա արագացված մենթորային դասընթացները, որոնց ընթացքում ձևավորված  թիմերը կստանան մասնագիտական խորհրդատվություն և հնարավորություն կունենա կատարելագործել իրենց  բիզնես-գաղափարները:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 26-ը ներառյալ:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել  հետևյալ դիմում հայտը ` https://goo.gl/forms/1cKOUHSrnmUJc6Q82    (https://goo.gl/forms/1cKOUHSrnmUJc6Q82)

Խնդրում ենք նաև հետևյալ տեղեկատվությունը տեղադրել Ձեր պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև հնարավորին չափով ապահովել Ձեր ուսանողների ակտիվ մասնակցությունը:

Կանխավ շնորհակալություն:

Մանրամասներին  ծանոթանալու համար կարող եք զանգահարել  + 374  (11)  992 995 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ-հասցեին` info@ntefund.am

(mailto: info@ntefund.am):

Ծրագիրը նաև համագործակցում  է Արցախի պետական և Շուշիի տեխնոլոգիական համալսարանների հետ:

New Technology Education Fund

Adress: 27 Azatutyan Ave.,

Yeraz  Business Center  #704, Yerevan,  0014,  Armenia

Phone:  + 374 11 98 29 95

Email:   Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript

          URL: www.ntefund.am