ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

26.09

2016

 

    IMG 4025      IMG 4015

Օրերս  մեծ դահլիճում  հրավիրված ԱրՊՀ ուսանողական խորհրդի ընդլայնված նիստում ՈւԽ նախգահի պաշտոնում ընտրվեց Մարիամ Ծատրյանը:

ԱրՊՀ ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնի տեղակալման համար փաստաթղթեր էր ներկայացրել միայն տնտեսագիտության ֆակուլտետի սերվիս մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Ծատրյանը: Վերջինս նիստի ընթացքում ներկայացրել է նախընտրական ծրագիր, պատասխանել ներկաների հարցերին:

Ձայների ճնշող մեծամասնությամբ (քվեարկողների մոտ 68%-ը)  ԱրՊՀ ՈւԽ նախագահի պաշտոնում ընտրվել է Մ. Ծատրյանը:

Հավելենք, որ այս ընտրությունների նախորդել են ֆակուլտետային ուսանողական խորհուրդների նախագահների ընտրությունները, որի արդյունքներով բանասիրական ֆակուլտետի ՈւԽ նախագահի պաշտոնը զբաղեցրել է Արմենուհի Բալայանը (ռուս. լ. և գրակ., 2), բնագիտական ֆակուլտետ՝ Սիրանուշ Օհանյանը (աշխ., 4), մանկավարժության և սպորտի ֆակուլտետ՝ Արմիդա Աբրահամյանը (ՆՄՀ,  4-րդ ), պատմության և իրավագիտության ֆակուլտետ՝ Արկադի Ավետիսյանը (քաղաք., 4), տնտեսագիտության ֆակուլտետ՝ Բենիկ Համբարձումյանը (տնտ.տես., 2):