ԱՆԳԼԻԱԿԱՆ ԹԵՅԱԽՄՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

07.10

2016

 

IMG 5839     IMG 5810 

Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը մշտապես աչքի է ընկել հետաքրքիր և նորարար նախաձեռնություններով: Անգլերեն լեզվի կենտրոնում կազմակերպված հերթական միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրել են անգլիական թեյախմության ավանդույթները:

Նախքան ուսանողները կներկայացնեին անգլիական թեյախմության արարողակարգը, ներկաները կիթառի թովիչ հնչյունների ներքո հյուրասիրվեցին թեյով և քաղցրավենիքով: Ապահովված էին անգլիական թեյախմության արարողության բոլոր պարագաները:

Միջոցառման ընթացքում ուսանողները հյուրերին ներկայացրեցին թեյի ստեղծման պատմությունը, հետաքրքիր տեղեկություններ հաղորդեցին թեյի ր թեյախմության էթիկետի  մասին, ցուցադրվեցին նաև հետաքրքիր տեսահոլովակներ:

Ռուսաց լեզվի և գրականության վարիչ Ն. Առաքելյանի խոսքով՝ միջոցառման ընթացքում ստեղծված մթնոլորտը ներկաներին տեղափոխեց Անգլիա՝ հնարավորություն տալով զգալ անգլիական մշակույթն ու թեյախմության առանձնահատկությունները