ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼՂՀ ՀՌՉԱԿՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ

11.10

2016

 

    IMG 5916   IMG 5905

ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները շարունակվում են: Այդ շրջանակում հոկտեմբերի 10-ին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը կազմակերպել էր ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղ:

Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, պրոռեկտորներ, դասախոսներ, ուսանողներ, աշխատակիցներ:

Ժյուրիի կազմում ընդգրկված էին տնտեսագիտության տեսության և կառավարման ու ֆինանսահաշվային ամբիոնի վարիչներ Ի. Իշխանյանը և Ն. Ավանեսյանը, ՈՒԽ նախագահ Բենիկ Համբարձումյանը, ուսանողներ Յ. Իսախանյանն ու Հ. Կիրակոսյանը: Ժյուրին նախագահում էր դեկան Ռ. Մանգասարյանը:

Երեք փուլով ընթացող խաղի մասնակից թիմերին առաջադրվում էին տրամաբանական հարցեր՝ նպատակ ունենալով ստուգել ուսանողների ինտելեկտուալ պատրաստվածության մակարդակը:

Ինտելեկտուալ խաղի դասական կանոններով անցկացված մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել տնտեսագիտության տեսության երկրորդ և չորրորդ կուրսի ուսանողներից ձևավորված «Ռենեսանս» թիմը:

Հաղթող թիմը պարգևատրվել է պատվոգրով: