Արցախի պետական համալսարան

 

mariam      mariam1

Հոկտեմբերի 14-ին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների կողմից կազմակերպվեց բարեգործական այց Մարտակերտի շրջանի Գետավան համայնք, որտեղ օգնություն ցուցաբերվեց մի բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքի: Ընտանիքում ապրող 8 անչափահաս երեխաներին այցի նախօրեին ավելացել էր նաեւ  9-րդը: Ուսանողների ջանքերով մեծ խանդավառությամբ նախապես հավաքվեցին կապոցներ՝ հագուստ, առաջին անհրաժեշտության պարագաներ, սննդամթերք, խաղալիքներ, գրենական պիտույքներ և այլ իրեր: Գյուղ մտնելուն պես ուսանողներին դիմավորեցին մեծ ուրախությամբ և ուղեկցեցին Աբրահամյանների  բազմանդամ ընտանիք: Ուսանողական խորհրդի անդամներն իրենց ձեռքով հանձնեցին կապոցները հասցեատերերին եւ զրույց ունեցան նրանց հետ` փոքրիկներին  պարգեւելով մեծ ուրախություն:

 Այնուհետեւ ուսանողներն այցելեցին Գետավանի դպրոց, ծանոթացան երեխաների հետ, հիացմունքով լսեցին դպրոցի շնորհալի սաների ասմունքն ու երգերը: Դպրոցում սովորում է 56 աշակերտ:  Աշակերտների հետ ունեցած զրույցը  վերաբերում էր հիմնականում նրանց մասնագիտական կողմնորոշմանը, դպրոցական կյանքին ու առօրյային:

 Օրը ուսանողության համար նշանավորվեց նաեւ պատմաճանաչողական այցով դեպի Դադիվանքի հնագույն վանական համալիր: Ուսանողները վերադարձան անմոռանալի տպավորություններով` աշնանային գունագեղ օրը  հարստացնելով բարի գործերով: