Արցախի պետական համալսարան

artart     artartt

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 28-ին ԱրՊՀ-ում «Ազգային ինքնության հաստատման չորս մոդելները» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել ազգագրագետ, պատմաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լևոն Աբրահամյանը:

Ողջունելով հյուրին՝ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը բարձր է գնահատել տարբեր ոլորտների առաջատար մասնագետների այցը մայր բուհ և համոզմունք հայտնել, որ առաջիկայում նկատելի կլինեն շոշափելի արդյունքներ:

Լ.Աբրահամյանի համոզմամբ` կարելի է առանձնացնել ազգային ինքնության հաստատման չորս գլխավոր մոդել՝ «ընտրողական», «պատմական», «պրեստիժային» և «ամենակեր»։ Այս մոդելներն, իհարկե, որևէ կոնկրետ ազգի մոտ բացարձակ ձևով արտահայտված չեն, և իրական պատկերը, սովորաբար, չորսի համադրման արդյունք է:

Բանախոսը առանձնացրել է «ռուսական», «հայկական», «վրացական» և «ադրբեջանական» մոդելներ: Դրանք պայմանական են և ճշգրիտ այնքանով,  որքանով բնորոշվում է  ինքնությունն` ըստ ազգային վարքագծի։

Հանդիպումը եզրափակվել է ակտիվ հարցուպատասխանով: