ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ

07.11

2016

 

artur3333333  artur 444444

ԱրՊՀ ՈԻԳԸ նախաձեռնությամբ նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել բանավեճի ակումբի հերթական նստաշրջանը, որի ընթացքում կողմերը բանավիճել են Արցախում օտարալեզու դպրոցների անհրաժեշըության մասին:

Բանավիճելով Արցախում օտարալեզու դպրոցների ներդրման անհրաժեշտության մասին՝ կողմերը փաստարկներ և հակափաստարկներ առաջ քաշեցին՝ մի կողմից ապացուցելու, որ դրանք միմիայն խարխլելու են ազգային դպրոցի հիմքերը, մյուս կողմից՝ լրացնելու են օտար լեզուների թերի ուսուցման բացը:

Որքան էլ մայրենի լեզվի ջատագովները դեմ էին օտարալեզու դպրոցների ներդրման գաղափարին և հնարավորինս փորձեցին ապացուցել այդ, այնուամենայնիվ քվեարկության արդյունքում հաղթեց օտարալեզու դպրոցների ներդրման կողմնակիցների թիմը:

«Օտարալեզու դպրոցները և օտար լեզուների համակողմանի ուսուցումը, առհասարակ, խոստումնալից ապագայի գրավականն են: Օտար լեզուներին տիրապետելու դեպքում մենք կարող ենք ոչ միայն պահպանել մեր հարուստ պատմական անցյալն ու ներկան, այլև բարգավաճ ապագան»,- հիմնավորել են օտարալեզու դպրոցների ներդրման կողմնակիցները:

«Օտարալեզու դպրոցները պատճառ չեն հանդիսանա մայրենի լեզվի անտեսման: Չմոռանանք մեր ազգային արժեքները` միաժամանակ բաց լինելով միջազգային համագործակցության համար` գուցե դրանով իսկ հասնելով միջազգային ճանաչման»,- նշել է բանավեճի մասնակիցներից Նինա Բալայանը: